ԱԺ պատգամավոր Լենա Նազարյանի ամուսինը նշանակվել է պետական գույքի կառավարման կոմիտեի նախագահ

ԱԺ պատգամավոր Լենա Նազարյանի ամուսինը նշանակվել է պետական գույքի կառավարման կոմիտեի նախագահ

ԵՐԵՎԱՆ, 12 ՀՈՒՆԻՍԻ, Times.am: Վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ՝ Նարեկ Բաբայանը նշանակվել է պետական գույքի կառավարման կոմիտեի նախագահ:

«Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» օրենքի 9-րդ հոդվածի 7-րդ մասով՝
Նարեկ Բաբայանին նշանակել տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության պետական գույքի կառավարման կոմիտեի նախագահ»,- ասված է վարչապետի որոշման մեջ։

Նարեկ Բաբայանը ԱԺ «Ելք» խմբակցության պատգամավոր Լենա Նազարյանի ամուսինն է։

Հետևեք մեզ նաև Telegram-ում