Ես «Ելք» խմբակցությունում միակ մարդն եմ, ով դրական է համարում կուտակային կենսաթոշակային համակարգը

Ես «Ելք» խմբակցությունում միակ մարդն եմ, ով դրական է համարում կուտակային կենսաթոշակային համակարգը

ԵՐԵՎԱՆ, 12 ՀՈՒՆԻՍԻ, Times.am: Ազգային ժողովի «Ելք» խմբակցության պատգամավոր Արամ Սարգսյանն ընդգծում է, որ խմբակցությունում միակ մարդն է, ով կուտակային կենսաթոշակների համակարգը դրական է համարել ու դրա մեջ լավն է տեսել: Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում, անդրադառնալով կուտակային կենսաթոշակների համակարգի պարտադիր բաղադրիչը պահպանելու կառավարության որոշման շուրջ քննադատություններին՝ Արամ Սարգսյանն ասաց, որ այնքան էլ ճիշտ մոտեցում չէ այս հարցում չվստահել մի իշխանության, որին ժողովուրդն է բերել:

«Եթե նախկին իշխանությունների օրոք անվստահություն կար կուտակային կենսաթոշակները կառավարող ֆոնդերի վերահսկողության հետ կապված, ապա այս հարցում ժողովրդի կամքով ձևավորված իշխանությանը չվստահելն այնքան էլ ճիշտ մոտեցում չէ»,- նշեց Սարգսյանը:

Արամ Սարգսյանը նաև կարծիք հայտնեց, որ կան գործընթացներ, որոնք սկսելուց հետո դրանցից ետ կանգնելը կարող է շատ ավելի կործանարար լինել:

Հետևեք մեզ նաև Telegram-ում