Սովորական աշխատանքային մթնոլորտ է եղել. Արծվիկ Մինասյանը՝ Փաշինյանի հետ բանավեճի մասին

Սովորական աշխատանքային մթնոլորտ է եղել. Արծվիկ Մինասյանը՝ Փաշինյանի հետ բանավեճի մասին

ԵՐԵՎԱՆ, 12 ՀՈՒՆԻՍԻ, Aysor.am: Վարչապետը հայտարարեց, որ պարտադիր կուտակայինի հարցը մեր կառավարության համար փակված չէ և դրա սահամանադրականության, դրա արդյունավետության խնդիրը առաջիկայում կքննարկենք, լրագրողների հետ զրույցում հայտարարեց Տնտեսական զարգացումների և ներդրումների նախարար Արծվիկ Մինասյանը՝ անդրադառնալով երեկ կառավարության նիստում իր և վարչապետ Նիկոլ Փաշինյանի միջև եղած միջադեպին:

Նա ընդգծեց, որ սովարական աշխատանքային մթնոլորտ է եղել:

«Ես իմ սկբզունքը պահել եմ և այդ սկզբունքը շատ հստակ է` ես դեմ եմ եղել պարտադիր կուտակայինին, առայժմ շարունակում եմ դեմ լինել, քանի դեռ հակառակում համոզված չեմ: Երեկվա նախագիծը ոչ թե պարտադիր կուտակայինը ներդնելու մասին է, այլ՝ հուլիսի 1-ից ներդվրող նախագծի մեղմացման մասին», – ասաց Մինասյանը:

Հարցին, թե ինչի՞ն է այդ դեպքում ինքը կողմ քվեարկել կառավարության նիստում միջադեպից հետո, Մինասյանն ասաց.

«Հուլիսի 1-ից ուժի մեջ մտնող 80 հազար մասնակցիների և մինչ այժմ գործող 200 հազար մասնակցիների համար մեղմացնող որոշում էր, ոչ թե հուլիսի մեկից պարտադիր կուտակայինի անցման: Ես երկու անգամ անցել եմ Սահամանադրական դատարանով, իսկ Սահամանադրական դատարանի որոշումները կատարված չեն, հետևաբար այս փուլում, եթե մենք քվեարկում ենք այս նախագծին, որը կօգնի, որպեսզի մենք լեգիտիմացնենք Սահմանադրությանը հակասաող որոշումը, ես դեմ եմ այդ որոշմանը, սակայն վարչապետը դրանից հետո հայտարարություն արեց, շատ պարզ ասաց հետևյալը, որ մենք այստեղ չենք քննարկում պարտադիր կուտակայինի հարցը, որովհետև ես էլ եմ դեմ եղել և մեր կառավարության համար այդ հարցը փակված չէ»:

Հետևեք մեզ նաև Telegram-ում