Տեր-Պետրոսյանն ընդունել է Սերգեյ Մարկեդոնովին ու իր աճեցրած ծիրանները հյուրասիրել

Տեր-Պետրոսյանն ընդունել է Սերգեյ Մարկեդոնովին ու իր աճեցրած ծիրանները հյուրասիրել

ԵՐԵՎԱՆ, 12 ՀՈՒՆԻՍԻ, Armtimes.com: Ռուսաստանցի հայտնի քաղաքագետ Սերգեյ Մարկեդոնովը, որը Երևանում էր գտնվում է Կովկաստի ինստիտուտի կազմակերպած «Կովկաս 2017» համաժողովին մասնակցելու համար, հանդիպել է ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի հետ։

Ինչպես գրում է Մարկեդոնովն իր Facebook սոցցանցի իր էջում, հանդիպել է Լևոն Տեր-Պետրոսյանի հետ քննարկել է հարցերի լայն շրջանակ: «Երևանյան այցիս վերջին օրը հանդիպում ունեցա Հայաստանի առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի հետ։ Եղա նրա նստավայրում, հարցերի լայն շրջանակ քննարկեցինք (հայ-ռուսական հարաբերություններ, Լեռնային Ղարաբաղի կարգավորում, Հայաստանի իրավիճակն ու միջազգային իրադրությունը)», – գրում է փորձագետը։

Փորձագետնը հայտնել է, որ Տեր-Պետրոսյանից գիրք է նվեր ստացել: «Պարզվեց, որ գրքում վերահրատարակվել են նաև իմ հոդվածներից մի քանիսը», – նշում է նա ու հավելում, որ մի լավ վայելել է նախագահական հյուրընկալությունը ու համտեսել տանտիրոջ ձեռքով սեփական այգում աճեցրած ծիրանը։

Հետևեք մեզ նաև Telegram-ում