AM | RU
USD
EUR
RUB

Գագիկ Ծառուկյանը նաև այս կառավարության թիրախում է. Նաիրա Զոհրաբյան

 

ԵՐԵՎԱՆ, 12 ՀՈՒՆԻՍԻ, Aysor.am: Ազգային ժողովի «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանին բարկացրել է Բարեգործության մասին օրենքում կառավարության կատարած փոփոխությունները, որը, նրա կարծիքով, ուղղված է հենց Գագիկ Ծառուկյանի դեմ։

«Այն, որ Գագիկ Ծառուկյանը նախորդ իշխանության թիրախն էր, դա փաստ էր, և նախորդ իշխանության վերջին Հանրապետական վարչապետ Կարեն Կարապետյանը, իհարկե, երկնելով Բարեգործության մասին այս օրենքը, ուներ որպես թիրախ միմիայն Գագիկ Ծառուկյանին։ Սա հասկանալի էր։ Անհասկանալի է, թե ինչու է այս կառավարությունը, որպես առաջին օրենսդրական նախաձեռնություն, բերում մի երկրում մի օրենք, որտեղ 30 տոկոս պաշտոնական աղքատությանը գումարվում է ևս 30-40 տոկոս աշխատող աղքատների թիվը և փորձում դրանով կրկին թիրախ սարքել Գագիկ Ծառուկյանին», - այսօր Ազգային ժողովում հայտարարությունների ժամին հայտարարեց պատգամավորը։

Նշենք, որ ըստ օրենքում կատարված փոփոխությունների, սահմանվում է, որ վարչապետի որոշմամբ ստեղծվում է բարեգործական ծրագրերի համակարգման խորհրդակցական հանձնաժողով, որը լիազորված մարմնին առաջարկություններ է ներկայացնում օրենքով սահմանված լիազորված մարմնի գործառույթների իրականացման վերաբերյալ: Խորհրդակցական հանձնաժողովի կազմը և կանոնադրությունը հաստատվում է վարչապետի որոշմամբ: Օրենքի նախագիծը կառավարության նիստում ընդունվել է ապրիլի 12-ին և ըստ պաշտոնական հաղորդագրության, նպատակ ունի բարեգործության բնագավառում ներկայում գործող կարգավորումները համապատասխանեցնել 2015 թվականի փոփոխություններով ՀՀ Սահմանադրության պահանջներին։ Սահմանվում է նաև, թե որն է բարեգործությունը և ինչպես պետք է այն գրանցել։

Նաիրա Զոհրաբյանի համար տարօրինակ էր, թե այդ ով է, որ պետք է որոշի՝ ի՞նչն է բարեգործությունը և ինչպե՞ս պետք է որոշի՝ ով և ինչպես անի բարեգործություն։

«Այդ ոնց եք որոշելու, գիր-ղուշո՞վ, թե՞ ըստ ձեր քաղաքական նպատակահարմարության և ըստ ձեր քաղաքական ճաշակի։ Ի տարբերություն ձեզ, այս տարիների ընթացքում ինչ արել է Գագիկ Ծառուկյանը, որպես բարեգործ, որևէ քաղաքական ենթատեքստ չի եղել։ Հարցրեք ուսանողներին, ովքեր ուսման վարձեր են ստացել Գագիկ Ծառուկյանից, նրանցից ովքե՞ր են եղել «Բարգավաճ Հայաստանի» անդամ, հարցրեք խաղողագործներին, հարցրեք հաշմանդամներին, հարցերք անօթևաններին։

Անհարմար է, չի կարելի։ Պետություն, արա քո պարտականությունը՝ ապահովիր անօթևաններին բնակարաններով, լուծիր անապահովության խնդիրը, իսկ եթե չես կարող, մի խանգարիր բարեգործներին, ովքեր դա կարող են ու ովքեր դա անում են։ Եթե ոմանց թվում է, թե բերելով այս օրենքը, իրենք վատություն են անում Գագիկ Ծառուկյանին, ապա պետք է ասեմ, որ դուք խորապես սխալվում եք։ Դուք վատություն պետք է անեք սոցիալապես այն խավերին, ովքեր օգտվում են այդ բարեգործությունից։ Այդուհանդերձ, եթե այս օրենքը բերվի ու ընդունվի, ես լինելու եմ այն մարդկանցից մեկը, որը հորդորելու է Գագիկ Ծառուկյանին հուլիսի 1-ից դադարեցնել բոլոր բարեգործական ծրագրերը և բոլոր շահառուներին, ովքեր կդիմեն Գագիկ Ծառուկյանին, մենք ուղղորդելու ենք դեպի կառավարություն», - հայտարարեց Նաիրա Զոհրաբյանը։

Լրահոս
Ադրբեջան-ԵՄ համաձայնագրի՝ Արցախին վերաբերող դրույթները պետք է համադրելի լինեն ՀՀ-ԵՄ համաձայնագրում եղած դրույթներին. Արմեն Աշոտյան Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը ժամանակավորապես փակ է լինելու Հայաստանը պատրաստ է աջակցել Իրանին աղետի հետևանքները հաղթահարելու նպատակով. Փաշինյանը՝ Ռոհանիին Բիշքեկը ցանկանում է, որ ՀԱՊԿ նոր գլխավոր քարտուղարը հնարավորինս շուտ նշանակվի Կասեցվել են հակառակորդի ինժեներական աշխատանքները Եթե ռեկտորը դռները փակել է, որ ակտիվիստները չներխուժեն համալսարան, դա հիմք չէ տվյալ ռեկտորից ազատվելու համար. Գևորգ Պետրոսյան (Տեսանյութ) ԱԺ-ն քննարկեց ԵԱՏՄ-Իրան ազատ առևտրի գոտու համաձայնագիրը Ռոբերտ Քոչարյանի պաշտպանը ներկայացրեց անձեռնմխելիության հիմքով քրեական հետապնդումը դադարեցնելու վերաբերյալ բողոքը Բակո Սահակյանը շնորհավորական ուղերձ է հղել Ավստրալիայի Նոր Հարավային Ուելս նահանգի վարչապետ Գլեդիս Բերեջիկլյանին Ավշարի դպրոցի տնօրենն ազատման դիմում է գրել Ադրբեջանը Բելառուսից հրետանային կրակի կառավարման նոր համալիր է գնել Արցախը սկսել է էլեկտրաէներգիա արտահանել (Տեսանյութ) Գյումրիի դպրոցներից մեկի տնօրենն ու գործավարուհին են ձերբակալվել Իրանի հարավում հեղեղման զոհերի թիվը հասել է 19-ի Վարչապետ Փաշինյանը կմեկնի Վիեննա Կրեմլը ցավում է Գոլանի բարձունքները Իսրայելի մաս ճանաչելու ԱՄՆ նախագահի որոշման համար Քաղաքացիները դժգոհ են Նորագավիթի մաքսատան սպասարկումից Նվազագույն կենսաթոշակը՝ 25 հազար 500 դրամ ԱԺ պատգամավորը սոցապ փոխնախարարին հորդորեց քաղաքական հասունություն ցուցաբերել (Տեսանյութ) Ազգային ժողովի նիստ Փաշինյանի հորդորից հետո տավուշցիները սկսել են ավելի քիչ ոչխար պահել Գևորգ Պետրոսյան. Խորհրդարա՞նն է վերահսկում է կառավարությունը, թե՞ հակառակն է ԵԽԽՎ համազեկուցողները ողջունում են Հայաստանում սպասվող բարեփոխումներ Ադրբեջանի մայրաքաղաքում խոշոր հրդեհ է բռնկվել «Փաստ». 5 հողամաս, առանձ­նատուն, ավտոտնակ, հողին ամրացված այլ անշարժ գույք, մեքենաներ. ԱԺ պատգամավորի ունեցվածքը «Ժամանակ». Արմավիրի մարզպետը անձամբ ստուգում է մարզի տարածքում գործող ԱԳԼՃԿ-ների զուգարանների վիճակը «Ժամանակ». Հայաստանում ամեն ինչ արվել է Ռուսաստանից գազային կախվածությունը հավերժացնելու համար «Հրապարակ». «Մարզպետ ջան, մի քանի ամիս առաջ կնոջս ատամները սարքեցիր, ու դրա դիմաց 1 միլիոն դրամ տվեցի, ինչի՞ ՀԴՄ կտրոն չտվեցիր» «Փաստ». Վարչապետի համբերության բաժակը լցվում է ՕՐՎԱ ԽՈՐՀՈՒՐԴԸ: Մարտի 26 Կգումարվի ՀՀ Ազգային ժողովի արտահերթ նիստ Ավստրիայի նախագահը Վիեննայում ընդունելու է Նիկոլ Փաշինյանին և Իլհամ Ալիևին Դատարանը մերժել է Քոչարյանին առաջադրված մեղադրանքը հստակեցնելու ՀՔԾ մերժման որոշման դեմ ներկայացված բողոքը Մեկնարկում է «Օրգանական գյուղատնտեսության զարգացման» 2019-2020թթ. անվճար ծրագիրը Բոլոր նրանց համար, ովքեր ցանկանում են իմանալ, ով էր միջազգային պաշտոնյաներից կիսել վարչապետի գնահատականը. Արփինե Հովհաննիսյան Մեղրու լեռնանցքը կցորդիչով տրանսպորտային միջոցների համար դժվարանցանելի է Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է տրանսպորտային բոլոր միջոցների համար Փաշինյան-Ալիև հանդիպման վերաբերյալ կլինի համաձայնեցված հայտարարություն. ՀՀ վարչապետի խոսնակ Կան հարցեր, որոնք հրատապ լուծման կարիք ունեն, բայց դա չի նշանակում... չմտածված որոշումներ կայացնել. Փաշինյան Աջ ղեկով ավտոմեքենաների թեման վարչապետը համարում է փակված. կառավարությունն ընդունեց նոր որոշում
Խմբագրի ընտրություն
website by Sargssyan