Արամ Սարգսյանը չի կասկածում, որ Նիկոլ Փաշինյանը ՀԱՊԿ-ում կբարձրացնի Բելառուսի կողմից Ադրբեջանին զենք վաճառելու հարցը

Արամ Սարգսյանը չի կասկածում, որ Նիկոլ Փաշինյանը ՀԱՊԿ-ում կբարձրացնի Բելառուսի կողմից Ադրբեջանին զենք վաճառելու հարցը

ԵՐԵՎԱՆ, 12 ՀՈՒՆԻՍԻ, Times.am: Ազգային ժողովի «Ելք» խմբակցության պատգամավոր Արամ Սարգսյանը չի կասկածում, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունում կբարձրացնի Բելառուսի կողմից Ադրբեջանին զենք վաճառելու հարցը: Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում Արամ Սարգսյանն ընդգծեց, որ պատգամավոր Նիկոլ Փաշինյանի հետ մեկտեղ առիթ ունեցել է հանդիպել ԵԱՏՄ անդամ երկրների պատգամավորական բարեկամական խմբերի հետ, որտեղ Փաշինյանն այդ հարցերի մասին բարձրաձայնել է:

Նրա խոսքով՝ թե ինչ սրությամբ է պետք այդ հարցերի մասին բարձրաձայնել կամ բարձրաձայնելը որքանով վնաս կամ օգուտ կլինի, վարչապետը ժամանակի ընթացքում և իր աշխատանքային փորձի արդյունքում կհասկանա: «Ոչ ոք էլ միանգամից չի սովորել, ոչ ոք էլ միանգամից խնդիրներ չի լուծում»,- եզրափակեց Արամ Սարգսյանը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում