Արտակ Զեյնալյանը հերքել է իր հրաժարականի մասին լուրերը

Արտակ Զեյնալյանը հերքել է իր հրաժարականի մասին լուրերը

ԵՐԵՎԱՆ, 12 ՀՈՒՆԻՍԻ, Times.am: ՀՀ արդարադատության նախարար հերքել է որոշ լրատվամիջոցներում հայտնված լուրերն այն մասին, թե ինքը հրաժարականի դիմում է ներկայացրել: Այս մասին նախարարը գրել է ֆեյսբուքյան իր էջում:

«Զանգվածային լրատվության միջոցներով տարածվող տեղեկությունը, թե հրաժարականի դիմում եմ ներկայացրել, իրականությանը չի համապատասխանում: Ես մեծ պատասխանատվությամբ և բարեփոխումներ իրականացնելու վճռականությամբ շարունակում եմ կատարել արդարադատության նախարարի պարտականությունները»,- գրել է նախարարը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում