Արծվիկ Մինասյանի հրաժարականի մասին լուրերը չեն համապատասխանում իրականությանը

Արծվիկ Մինասյանի հրաժարականի մասին լուրերը չեն համապատասխանում իրականությանը

ԵՐԵՎԱՆ, 12 ՀՈՒՆԻՍԻ, Times.am: ՀՀ տնտեսական զարգացման եւ ներդրումների նախարար Արծվիկ Մինասյանի հրաժարականի մասին չեն համապատասխանում իրականությանը: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է նախարարի մամուլի քարտուղար Մարինե Կարապետյանը:

«Նախարարը շարունակում է աշխատանքը սովորական ՝ ծանր աշխատանքային գրաֆիկով»,- գրել է նա:

Ավելի վաղ ՀՀ արդարադատության նախարար հերքել է որոշ լրատվամիջոցներում հայտնված լուրերն այն մասին, թե ինքը հրաժարականի դիմում է ներկայացրել: Այս մասին նախարարը գրել է ֆեյսբուքյան իր էջում:

«Զանգվածային լրատվության միջոցներով տարածվող տեղեկությունը, թե հրաժարականի դիմում եմ ներկայացրել, իրականությանը չի համապատասխանում: Ես մեծ պատասխանատվությամբ և բարեփոխումներ իրականացնելու վճռականությամբ շարունակում եմ կատարել արդարադատության նախարարի պարտականությունները»,- գրել է նախարարը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում