ԱԱԾ-ն հատուկ գործողություններ է իրականացնում Երևանի քաղաքապետարանում

ԱԱԾ-ն հատուկ գործողություններ է իրականացնում Երևանի քաղաքապետարանում

ԵՐԵՎԱՆ, 13 ՀՈՒՆԻՍԻ, Tert.am: Ազգային անվտանգություն ծառայությունն այս պահին հատուկ գործողություններ է իրականացնում Երևանի քաղաքապետարանում. այս մասին լուրը Tert.am-ի հետ զրույցում հաստատեց ԱԱԾ խոսնակ Սամսոն Գալստյանը,նշելով,որ առաջիկայում ԱԱԾ-ն հանդես կգա պաշտոնական հայտարարությամբ։

Հիշեցնենք, որ ՀՀ Կրթության գիտության նախարար Արայիկ Հարությունյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում էր կատարել՝ տեղեկացնելով, որ Երևանի ավագանու առաջիկա նիստում ներառվել է «Երևան» հիմնադրամը լուծարելու հարցը:

Արայիկ Հարությունյանը և ԱԺ պատգամավոր Լենա Նազարյանը ավելի վաղ դատի էին տվել հիմնադրամին՝ նշելով, որ այնտեղ կարող են լինել կոռուպցիոն սխեմաներ:

«Հիշում եք, որ ամիսներ առաջ Լենա Նազարյանը և ես դատի էինք տվել Երևան հիմնադրամին մեզ անհրաժեշտ տեղեկություններ չտրամադրելու համար: Հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահը Տարոն Մարգարյանն է:

Մեր ունեցած տեղեկություններով, այստեղ կարող էին լինել կոռուպցիոն սխեմաներ: Տեղեկությունների հավաստիությունը ստուգելու համար դիմել էինք դատարան, որի առաջին նիստը կկայանա հունիսի վերջին:

Ու ի՞նչ եմ իմանում երեկ. առաջիկա ավագանու նիստում քննարկվելու է հիմնադրամի ԼՈՒԾԱՐՄԱՆ հարցը: Բայց դե հիմնադրամ փակելով հետքերը դժվար է մաքրել:

Հ.Գ. դատարանի նաև կմիջնորդենք կասեցնել լուծարումը մինչև անհրաժեշտ տեղեկատվությունը տրամադրվի»:

Հետևեք մեզ նաև Telegram-ում