Պատգամավորների քվեարկության արդյունքում Ելիզավետա Դանիելյանը չընտրվեց ՍԴ դատավոր

Պատգամավորների քվեարկության արդյունքում Ելիզավետա Դանիելյանը չընտրվեց ՍԴ դատավոր

ԵՐԵՎԱՆ, 13 ՀՈՒՆԻՍԻ, Times.am:  Խորհրդարանն ամփոփեց դատավորների ընդհանուր ժողովի կողմից առաջադրված թեկնածու Ելիզավետա Դանիելյանի ընտրության արդյունքները։

105 պատգամավորից քվեարկությանը մասնակցել է 54 պատգամավոր, 1 քվեաթերթիկ ճանաչվել է անվավեր, կողմ է քվեարկել 36, դեմ` 17:

Ընտրվելու համար անհրաժեշտ էր պատգամավորների 3/5-ի կողմ քվեն: ԵԼՔ-ն ու Ծառուկյան խմբակցությունը քվեարկությանը չէին մասնակցում:

Հետևեք մեզ նաև Telegram-ում