Հսկայական անելիքներ կան. Արծվիկ Մինասյանը չի պատրաստվում հրաժարական տալ

Հսկայական անելիքներ կան. Արծվիկ Մինասյանը չի պատրաստվում հրաժարական տալ

ԵՐԵՎԱՆ, 13 ՀՈՒՆԻՍԻ, Times.am: Տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Արծվիկ Մինասյանը հերքում է իր հրաժարականի մասին տեղեկությունները: Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում Արծվիկ Մինասյանը պնդեց, որ չի պատրաստվում հրաժարական տալ: «Ոչ, չեմ պատրաստվում հրաժարական տալ, ի՞նչ եք ուզում։ Երեկ մամուլի խոսնակը հերքել է այդ տեղեկությունը։ Ի՞նչ է նշանակում հրաժարական եք տալու», – նշեց Մինասյանը:

Նախարարն ասաց, որ ինքը վճռական է տրամադրված, քանի որ տնտեսության զարգացման, հակամենաշնորհային քաղաքականության ոլորտներում հսկայական անելիքներ կան։

Հունիսի 13-ին հրաժարական ներկայացրեց աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Մանե Թանդիլյանը, ինչից հետո մամուլում լուրեր տարածվեցին, որ պատրաստվում են հրաժարական տալ նաև արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանը և տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Արծվիկ Մինասյանը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում