«Ծառուկյան» խմբակցության 11 պատգամավոր անձնական երաշխավորություն է ներկայացրել Սամվել Բաբայանի և Սանասար Գաբրիելյանի կալանքը փոխելու վերաբերյալ

«Ծառուկյան» խմբակցության 11 պատգամավոր անձնական երաշխավորություն է ներկայացրել Սամվել Բաբայանի և Սանասար Գաբրիելյանի կալանքը փոխելու վերաբերյալ

ԵՐԵՎԱՆ, 13 ՀՈՒՆԻՍԻ, Times.am: Արցախի Հանրապետության պաշտպանության նախկին նախարար Սամվել Բաբայանի և նույն գործով 3 տարով դատապարտված ամբաստանյալ Սանասար Գաբրիելյանի կալանքը որպես խափանման միջոց փոխելու վերաբերյալ անձնական երաշխավորությամբ է հանդես եկել Ծառուկյան խմբակցության 11 պատգամավոր:

Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է ԱԺ պատգամավոր Վահե Էնֆիաջյանը:

Երաշխավորություն են ներկայացրել ԱԺ պատգամավորներ Նաիրա Զոհրաբյանը, Արամ Սարգսյանը, Վահան Կարապետյանը, Հրանտ Մադաթյանը, Սերգեյ Բագրատյանը, Արայիկ Աղաբաբյանը, Արարատ Զուրաբյանը, Վարդան Բոստանջյանը, Վահե Էնֆիաջյանը, Տիգրան Ստեփանյանը և Իվետա Տոնոյանը:

ՀՀ վճռաբեկ դատարանը ԼՂՀ պաշտպանության նախկին նախարար Սամվել Բաբայանի գործով վարույթը քննելու է հունիսի 15-ին ժամը 11:00-ին:

Բողոքը քննելու և վճիռը կայացնելու օրը պալատը կքննարկի նաև «Ելք» խմբակցության երկու պատգամավորի՝ Հովիկ Աղազարյանի ու Սասուն Միքայելյանի երաշխավորության հարցը: Նրանք երաշխավորություն էին ներկայացրել Սամվել Բաբայանի խափանման միջոց կալանքը փոխելու վերաբերյալ:

Հետևեք մեզ նաև Telegram-ում