Պրանկերներ Վովանն ու Լեքսուսը Նիկոլ Փաշինյանի անունից զանգահարել են ԵԱՀԿ գլխավոր քարտուղարին (Տեսանյութ)

Պրանկերներ Վովանն ու Լեքսուսը Նիկոլ Փաշինյանի անունից զանգահարել են ԵԱՀԿ գլխավոր քարտուղարին (Տեսանյութ)

ԵՐԵՎԱՆ, 13 ՀՈՒՆԻՍԻ, Aysor.am: Պրանկերներ Վլադիմիր Կուզնեցովն ու Ալեքսեյ Ստոլյարովը՝ հայտնի որպես Վովան և Լեքսուս, կատակ են խաղացել ԵԱՀԿ Գլխավոր քարտուղար Թոմաս Գրեմինգերի հետ՝ զանգահարելով նրան ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի անունից:

Գրեմինգերը շնորհավորել է Հայաստանի վարչապետին նոր պաշտոն զբաղեցնելու առիթով և առաջարկել փոփոխություններ կատարել ընտրական օրենսգրքում: «ԵԱՀԿ ԺՀՄԻԳ-ը պատրաստ է աջակցել ձեզ այդ գործում», – նշել է Գրեմինգերը:

Անդրադարձ է կատարվել Ուկրաինայի հարցով Մինսկի համաձայնագրերի կատարմանը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում