Չլինի՞ թե ֆուտբոլի աշխարհի առաջնության առաջին խաղի մրցավարի առաջին սուլոցը նաև պատերազմի սկիզբն ազդարարի

Չլինի՞ թե ֆուտբոլի աշխարհի առաջնության առաջին խաղի մրցավարի առաջին սուլոցը նաև պատերազմի սկիզբն ազդարարի

ԵՐԵՎԱՆ, 13 ՀՈՒՆԻՍԻ, Times.am: Քաղաքագետ Հրանտ Մելիք-Շահնազարյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել, հայտնելով իր մտահոգությունը Արցախի սահմանի ողջ երկայնքով ադրբեջանական զինված ուժերի ու ծանր տեխնիկայի կուտակումների վերաբերյալ։

«Ժամանակին մի տեղ կարդացի, որ պարտությունն ամենավատ բանը չէ, որ կարող է պատահել ժողովուրդների ու պետությունների կյանքում։ Պարտվելուց վատ բան էլ կա։ Շատ ավելի վատ բան։ Կապիտուլյացիան է։

Հիմա մեր իրողություններին եմ նայում ու ուզում եմ հասկանալ ինչ վիճակում ենք և ինչի ակնկալիք կարող ենք ունենալ։ Մի կողմից դուխով ժողովուրդ, որն էնքան դուխով է, որ ոչ մի բանի մասին, կարծես, էլ չի մտածում։ Մյուս կողմից էլ էտ դուխի ալիքի վրա ձևավորված իշխանություն, որի գրեթե բոլոր բաղադրիչներն այնքան անհասկանալի են, որ չես էլ ուզում պատկերացնես, թե ինչ հետևանքներ կունենա նրանց գործը երկրի ու ժողովրդի համար։

Մի բան պարզ է։ Երկրում ամեն ինչ փոխվում է ու շատ արագ է փոխվում։ Բայց երկրի սահմաններից դուրս էլ է փոխվում։ Ու փաստն այն է, որ հենց հիմա Արցախի սահմանի գրեթե ողջ երկայնքում ադրբեջանական զինված ուժերի ու ծանր տեխնիկայի կուտակումներ են։ Չլինի՞ թե ֆուտբոլի աշխարհի առաջնության առաջին խաղի մրցավարի առաջին սուլոցը նաև պատերազմի սկիզբն ազդարարի։

Կկարողանա՞ ՀՀ վարչապետի պաշտոնը գրաված Փաշինյանը Մոսկվայում խաղաղություն շահել։ Ալիևն էլ է այնտեղ լինելու։ Կա՞ արդյոք Ադրբեջանին զսպելու մշակված քաղաքական մեխանիզմ։ Թե՞ ամբողջ հույսն արդար ընտրություններ անցկացնելու խոստումներն են։

Այս ամենն արդեն շատ է անհանգստացնում։ Լրջանալ է պետք ու շատ արագ։ Հայաստանը պարտվելու իրավունք չունի։ Կապիտուլյացիայի՝ առավել ևս»։,-գրել է քաղաքագետը

Հետևեք մեզ նաև Telegram-ում