«Հրապարակ». Շիրակի մարզպետը ևս չի ծառայել բանակում

«Հրապարակ». Շիրակի մարզպետը ևս չի ծառայել բանակում

«Հրապարակ» թերթը գրում է. «Շիրակի 32-ամյա մարզպետ Կարեն Սարուխանյանին հարցրինք՝ ճի՞շտ է, որ Դուք ևս բանակում չեք ծառայել․ «Ճիշտ է։ Չեմ ծառայել՝ հիվանդության պատճառով, կարող եմ ցույց տալ կամիսիայի թղթերը, բայց դա հիվանդություն է, որն իմ աշխատանքին չի խանգարում․․․ եթե շատ եք ուզում, ասեմ՝ տեսողական խնդիր ունեմ՝ աջ աչքիս հետ կապված, կարող եք հարցում անել զինկոմիսարիատից»։

Իսկ ինչի՞ց սկսեցիք մարզի ղեկավարումը․ «Մարդկանց ընդունելությունից»։

Էդ ո՞նց, բա առաջնահերթը կոռուպցիայի դեմ պայքա՞րը չէ, չե՞ք պայքարում․ «Ո՞նց չենք պայքարում․ երեկ չէ՝ առաջին օրը 40-րդ դպրոցի տնօրենին ձերբակալեցինք, շուտով կլինեն այլ բացահայտումներ»։

Ի՞նչ բացահայտումներ․ էլի դպրոցի տնօրեննե՞ր կձերբակալեք․ «Տարբեր՝ կրթության, առողջապահության ոլորտներ։ Ձերբակալելը՝ չեմ կարող ասել․ համապատասխան մարմինները կորոշեն»։

Ցոլակյանին է՞լ եք ստուգելու։ Մի պահ հապաղեց, ապա ասաց․ «Բոլորին ենք ստուգելու»»։

Մանրամասները թերթի այսօրվա համարում:

Հետևեք մեզ նաև Telegram-ում