ԱԺ քառօրյա. քվեարկության կդրվի 2017թ. պետական բյուջեի կատարման տարեկան հաշվետվությունը. ՈՒՂԻՂ

ԱԺ քառօրյա. քվեարկության կդրվի 2017թ. պետական բյուջեի կատարման տարեկան հաշվետվությունը. ՈՒՂԻՂ

ԵՐԵՎԱՆ, 14 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ազգային ժողովում մեկնարկել է խորհրդարանական հերթական քառօրյայի երրորդ նիստը: Գրանցվել է 89 պատգամավոր: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, նիստի մեկնարկին նախ քվեարկության կդրվի նախորդ օրը քննարկված հարցը:

Հունիսի 13-ին խորհրդարանն ավարտել է Հայաստանի Հանրապետության 2017թ. պետական բյուջեի կատարման մասին տարեկան հաշվետվությունը և հունիսի 14-ի նիստում այն կդրվի քվեարկության:

Հունիսի 13-ին կայացած նիստի ընթացքում Ազգային ժողովը քննարկել է նաև Հեռուստատեսության և ռադիոյի ազգային հանձնաժողովի 2017թ. գործունեության մասին հաղորդումը, որը խորհրդարանն ի գիտություն է ընդունել:

Հետևեք մեզ նաև Telegram-ում