Մարզպետ Իշխան Սաղաթելյանն այցելեց Գավառի պետական դրամատիկական թատրոնի շենք

Մարզպետ Իշխան Սաղաթելյանն այցելեց Գավառի պետական դրամատիկական թատրոնի շենք

Հունիսի 13-ին Գեղարքունիքի մարզպետ Իշխան Սաղաթելյանն այցելեց Գավառ քաղաքի Լ. Քալանթարի անվան պետական դրամատիկական թատրոնի նորակառույց շենք, որի կառուցման համար պետբյուջեից ծախսվել է 870 միլիոն դրամ: Մարզպետը ծանոթացավ թատրոնի արդիական պայմաններին, զրուցեց տնօրենի և դերասանական անձնակազմի հետ:

Շենքի կառուցումն ու կահավորումն ավարտված է ամբողջությամբ, իսկ շահագործման համար մնում է լուծել որոշ տեխնիկական խնդիրներ: Թատրոնի շենքի բացման ժամկետները հստակեցնելու նպատակով մարզպետ Իշխան Սաղաթելյանն առաջարկեց կազմակերպել բովանդակային քննարկում՝ միաժամանակ ցանկություն հայտնելով անձամբ դիտել թատրոնի առաջիկա ներկայացումը:

«Այս շենքը մեր մարզկենտրոնի նման փոքր քաղաքի համար մեծ շքեղություն է, անառարկելի ձեռքբերում, որը պետք է նպաստի այս քաղաքի, մեր մարզի թատերական ու մշակութային կյանքի զարգացմանը: Այո, այն պետք է մշակույթ թելադրի մարզի մյուս համայնքներին, աշխատի լիարժեք, համագործակցություն հաստատի մայրաքաղաքի թատրոնների հետ, ճանաչելի դառնա մեր հանրապետությունում, նույնիսկ նրա սահմաններից դուրս: Գավառի պետթատրոնի գործունեությունը, նրա հանրաճանաչության ապահովումը կլինի մեր մշտական ուշադրության ներքո»,-հավաստիացրեց Գեղարքունիքի մարզպետը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում