Պետական վերահսկողական ծառայությունը չարաշահումների վերաբերյալ նախարարի ահազանգով աուդիտ է անցկացնում Սփյուռքի նախարարությունում

Պետական վերահսկողական ծառայությունը չարաշահումների վերաբերյալ նախարարի ահազանգով աուդիտ է անցկացնում Սփյուռքի նախարարությունում

ԵՐԵՎԱՆ, 14 ՀՈՒՆԻՍԻ, Aysor.am: Պետական վերահսկողական ծառայությունը աուդիտ է անցկացնում Սփյուռքի նախարարությունում, Aysor.am-ի հետ զրույցում ասաց նախարարության մամուլի քարտուղար Նունե Այլանջյանը:

Ավելի վաղ նախարար Մխիթար Հայրապետյանը հայտարարել էր, որ նախարարության աշխատանքում, մասնավորապես` «Արի տուն» ծրագրի իրականացման գործընթացում չարաշահումներ է նկատել:

«Ներկա փուլում աուդիտ է անցկացվում, ինչպես որ հայտարարել էր նախարարը, և սպասում ենք արդյունքներին: Ենթադրվում է, որ դրանք կլինեն մյուս շաբաթվա առաջին կեսին և, բնականաբար, կհրապարակվեն», – ասաց Նունե Այլանջյանը:

Անդրադառնալով օգոստոսին մեկնարկելիք «Քայլ դեպի տուն» նախարարության նոր ծրագրին, որը մեկտեղել է «Արի տուն» և «Սփյուռք ամառային դպրոց» ծրագրերը, մամուլի քարտուղարն ասաց, որ սա ամենաօպտիմալ տարբերակն էր «ոչ մեկին չնեղացնելու ու հիմա անելու համար»:

«Հետագայում մենք նոր ծրագրեր կունենանք», – ամփոփեց Նունե Այլանջյանը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում