Ցանկանալով խելացի երևալ՝ ադրբեջանցի պատգամավորը հիմարի տպավորություն է թողել

Ցանկանալով խելացի երևալ՝ ադրբեջանցի պատգամավորը հիմարի տպավորություն է թողել

ԵՐԵՎԱՆ, 14 ՀՈՒՆԻՍԻ, Times.am: Ադրբեջանի Միլլի մեջլիսի պատգամավոր Ազեր Բադամովը, պատասխանելով ֆուտբոլի աշխարհի գավաթի խաղարկության վերաբերյալ լրագրողների հարցերին, փորձել է խելացի երևալ, սակայն անմիտ պատասխան տալով՝ հիմարի տպավորություն է թողել: Այս մասին հայտնում է ադրբեջանական minval.az-ը:

Լրագրողների հարցին, թե ըստ պատգամավորի, ո՞ր թիմն է հաղթելու աշխարհի գավաթի խաղերում, պատգամավորը վստահաբար պատասխանել է՝ «Ռեալ» (Մադրիդ) ֆուտբոլային ակումբը: Ադրբեջանցի պատգամավորը, խոսելով ֆուտբոլի աշխարհի գավաթի խաղարկությունից, չգիտի, որ խաղարկությանը մասնակցում են երկրների հավաքականները, այլ ոչ թե ֆուտբոլային ակումբները:

Հետևեք մեզ նաև Telegram-ում