«Ժողովուրդ». Գրիգոր Գրիգորյանը չի մանրամասնել, թե ով է եղել կրակելու հրաման տվողը

«Ժողովուրդ». Գրիգոր Գրիգորյանը չի մանրամասնել, թե ով է եղել կրակելու հրաման տվողը

«Ժողովուրդ» թերթը գրում է. «ՀՔԾ-ն նոր թափով ձեռնամուխ է եղել մարտի 1-ի գործի քննությանը: Երեկ էլ ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանն է այս գործով բացահայտման աշխատանքներն ակտիվացնելու, օպերատիվ-հետախուզական միջոցառումներ անցկացնելու հանձնարարական տվել:

Մինչ այդ` երեկ, մեզ հետ զրույցում մարտի 1-ի իրադարձությունների ժամանակ ոստիկանության ներքին զորքերի հրամանատար Գրիգոր Գրիգորյանն ասել է, թե ինքն էլ է ցանկանում այդ դեպքերի բացահայտումը. «Բացահայտմանը ես միանշանակ կողմ եմ, որ ցանկացած մեկը, որը հրաման է տվել, որը կարգադրություն է արել մարդկանց վրա կրակելու, պատասխան պետք է տա»:

«Սակայն նա չի մանրամասնել, թե ով է կրակելու հրաման տվողը եղել. «Այն բառակապակցությունը, որ Ռոբերտ Քոչարյանը ինձ հեռախոսով հրահանգ է տվել, ու ես էլ ստիպված եմ եղել հրահանգ կատարել, ուրեմն ասեմ հետևյալը. փաստ է, որ ես երբեք հեռախոսով, երբեք, ոչ մի անգամ Ռոբերտ Քոչարյանի հետ չեմ խոսել: Ինքը ինձ նման հրահանգ տալու հնարավորություն չուներ: Բացի այդ` պետական ծառայության մեջ կան սուբորդինացիաներ: Հանրապետության նախագահը` Գերագույն գլխավոր հրամանատարը, ուղղակի նման ցուցումներ երեք չորս աստիճան ցածր մարդուն չի տալիս»»:

Մանրամասները թերթի այսօրվա համարում:

Հետևեք մեզ նաև Telegram-ում