Փոխվեց Սամվել Բաբայանի խափանման միջոցը. նա ազատ կարձակվի

Փոխվեց Սամվել Բաբայանի խափանման միջոցը. նա ազատ կարձակվի

ԵՐԵՎԱՆ, 15 ՀՈՒՆԻՍԻ, Times.am: ՀՀ վճռաբեկ դատարանում ԼՂ պաշտպանության նախկին նախարար Սամվել Բաբայանի գործով դատական նիստում հրապարակվեց նրա պաշտպանի բողոքի վերաբերյալ որոշումը: Վճռաբեկ դատարանը բեկանեց Վերաքննիչ դատարանի որոշումը Սամվել Բաբայանի և մյուսների գործով ընդհանուր իրավասության դատարանի վճիռը անփոփոխ թողնելու մասին՝ գործը ուղարկելով նոր քննության:

Վճռաբեկը որոշեց նաև փոխել Բաբայանի կալանքը և ազատել նրան՝ հաշվի առնելով պատգամավորների երաշխավորությունը: Գործով անցնող Սանասար Գաբրիելյանը ևս ազատվեց կալանքից:

Սամվել Բաբայանի և նույն գործով 3 տարով ազատազրկման դատապարտված Սանասար Գաբրիելյանի կալանքը որպես խափանման միջոց փոխելու վերաբերյալ անձնական երաշխավորությամբ էր հանդես եկել Ծառուկյան խմբակցության 12 պատգամավոր: Երաշխավորություն են ներկայացրել ԱԺ պատգամավորներ Նաիրա Զոհրաբյանը, Արամ Սարգսյանը, Վահան Կարապետյանը, Հրանտ Մադաթյանը, Սերգեյ Բագրատյանը, Արայիկ Աղաբաբյանը, Արարատ Զուրաբյանը, Վարդան Բոստանջյանը, Վահե Էնֆիաջյանը, Տիգրան Ստեփանյանը , Իվետա Տոնոյանը և Արթուր Մանուկյանը :

Ավելի վաղ, անձնական երաշխավորություն էին ներկայացրել «Ելք» խմբակցության երկու պատգամավորի՝ Հովիկ Աղազարյանը ու Սասուն Միքայելյանը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում