ՊՊԾ գունդը գրաված զինված խմբի անդամ Հովհաննես Հարությունյանն ազատ է արձակվել

ՊՊԾ գունդը գրաված զինված խմբի անդամ Հովհաննես Հարությունյանն ազատ է արձակվել

ԵՐԵՎԱՆ, 15 ՀՈՒՆԻՍԻ, Times.am: Երևան քաղաքի Ընդհանուր իրավասության դատարանը բավարարել է ոստիկանության պարեկապահակային ծառայության գունդը գրաված զինված խմբի անդամ Հովհաննես Հարությունյանի խափանման միջոցը փոխելու միջնորդությունը: Հովհաննես Հարությունյանը դատարանի դահլիճից ազատ արձակվեց:

Հովհաննես Հարությունյանի խափանման միջոց կալանքը փոխելու անձնական երաշխավորությամբ էին հանդես եկել ԱԺ «Ծառուկյան» խմբակցության պատգամավորները:

Հետևեք մեզ նաև Telegram-ում