ԱԱԾ-ն օպերատիվ գործողություններ է անցկացնում Մանվել Գրիգորյանի առանձնատանը և Դոն Պիպոյի մոտ

ԱԱԾ-ն օպերատիվ գործողություններ է անցկացնում Մանվել Գրիգորյանի առանձնատանը և Դոն Պիպոյի մոտ

ԵՐԵՎԱՆ, 16 ՀՈՒՆԻՍԻ, Aysor.am: Ազգային անվտանգության ծառայության աշխատակիցները այսօր օպերատիվ գործողություն են սկսել իրականացնել Էջմիածնի մի քանի կետերում, այդ թվում` ԱԺ գեներալ, պատգամավոր Մանվել Գրիգորյանի առանձնատանը, այդ մասին տեղեկությունը Aysor.am-ի թղթակցի հետ զրույցում հաստատեց ԱԱԾ լրատվական կենտրոնի ղեկավար Սամսոն Գալստյանը։

«ԱԱԾ-ն մի քանի գործողություն է իրականացնում, որի մասին տվյալներ որոշ ժամանակ անց կներկայացնենք։ Սակայն ասեմ, որ Էջմիածնի քաղաքապետարանում այս պահին որևէ գործողություն չի իրականացվում», – ասաց Գալստյանը։

Մեր տեղեկություններով, ԱԱԾ օպերատիվ ծառայողները գործողություններ են իրականացնում նաև Դոն Պիպո մականունով հայտնի քրեական հեղինակություն համարվող, մեծահարուստ Արթուր Ասատրյանի մոտ։

Այս մասին սակայն Սամսոն Գալստյանը որևէ բան չասաց՝ հորդորելով սպասել ավելի ուշ սպասվող հաղորդագրությանը։

Հետևեք մեզ նաև Telegram-ում