Սյունիքի մարզում 15-ամյա աղջկան գտել են կախված վիճակում

Սյունիքի մարզում 15-ամյա աղջկան գտել են կախված վիճակում

ԵՐԵՎԱՆ, 16 ՀՈՒՆԻՍԻ, Times.am: Սյունիքի մարզում անչափահաս աղջկա կախված դի է հայտնաբերվել: Ինչպես տեղեկացրին ՀՀ ոստիկանության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, հարազատներն աղջկան հայտնաբերել են նկուղի առաստաղից կախված վիճակում:

Ոստիկանությունը դեպքի մասին հաղորդում ստացել է մարզի բժշկական կենտրոններից մեկից, հունիսի 15-ին: Բժշկական կենտրոնից հաղորդում է ստացվել, որ իրենց մոտ է տեղափոխվել 2003թ. ծնված աղջկա դի:

Աղջկան տան նկուղի առաստաղից կախված վիճակում հայտնաբերել է հարազատներից մեկը: Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն, կատարվում է քննություն:

Հետևեք մեզ նաև Telegram-ում