ԱԱԾ աշխատակիցները բերման են ենթարկել Դոն Պիպոյին (Տեսանյութ)

ԱԱԾ աշխատակիցները բերման են ենթարկել Դոն Պիպոյին (Տեսանյութ)

ԵՐԵՎԱՆ, 16 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ազգային անվտանգության աշխատակիցները իր առանձնատնից բերման են ենթարկելԴոն Պիպո մականվամբ հայտնի Արթուր Ասատրյանին: A1+ կայքի տեսանութում հստակ երևում է, որ Արթուր Ասատրյանը նստում է Ազգային անվտանգության ծառայության աշխատակիցների մեքենան:

«Արմենպրես»-ի հետ զրույցում ԱԱԾ մամուլի խոսնակ Սամսոն Գալստյանը, անդրադառնալով տարածված տեսանյութին, ընդգծեց. «Տեսնում եք այն, ինչ տեսնում եք: Ես միայն կարող եմ հաստատել, որ աշխատանքները շարունակվում են, կավարտվեն, և դրանից հետո մենք հայտարարություն կտարածենք»:

Ավելի վաղ ՀՀ ԱԱԾ մամուլի խոսնակը հաստատել էր, որ ԱԱԾ-ն Էջմիածնում հատուկ գործողություններ է իրականացնում:

Հետևեք մեզ նաև Telegram-ում