Ադրբեջանի քաղաքացիները Լիտվայում ծեծի են ենթարկել ամերիկացի զինվորին

Ադրբեջանի քաղաքացիները Լիտվայում ծեծի են ենթարկել ամերիկացի զինվորին

ԵՐԵՎԱՆ, 16 ՀՈՒՆԻՍԻ, Times.am: Ադրբեջանի երկու քաղաքացի Լիտվայի Կաունաս քաղաքում ծեծի են ենթարկել ամերիկացի զինվորին: Այս մասին հայտնում է թուրքական TimeTurk լրատվամիջոցը:

Քաղաքի ոստիկանության տեղեկություններով՝ երեկոյան ժամերին վիճաբանություն է սկսվել ադրբեջանցիների ու ամերիկացու միջև, ով այդ պահին զինվորական համազգեստ կրելիս չի եղել:

Ամերիկացին, ով վնասվածքներ է ստացել, տեղափոխվել է հիվանդանոց, իսկ նրան վնասվածք հասցրած ադրբեջանցին ձերբակալվել է: Կռվի պատճառների մասին որևէ տեղեկություն չի հաղորդվում:

Նշվում է, որ ԱՄՆ քաղաքացին մասնակցում էր Saber Strike-2018 լայնամասշտաբ զորավարժություններին:

Հետևեք մեզ նաև Telegram-ում