AM | RU
USD
EUR
RUB

Էջմիածնում իրավիճակը սպառնում է վերածվել անվերահսկելիի. քաղաքապետի բաց նամակը Փաշինյանին

 
 

ԵՐԵՎԱՆ, 16 ՀՈՒՆԻՍԻ, Times.am: Էջմիածնի քաղաքապետ Կարեն Գրիգորյանը բաց նամակ է հղել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին՝ անդրադառնալով քաղաքում ստեղծված իրավիճակին, որը, նրա խոսքով, կարող է անվերահսկելի դառնալ:

Ներկայանում ենք նամակն ամբողջությամբ.

«Հարգելի´ պարոն վարչապետ,

Դիմում եմ Ձեզ ոչ միայն իմ, այլեւ բազում էջմիածնեցիների անունից: Մեր քաղաքում ստեղծված իրավիճակը սպառնում է վերածվել անվերահսկելիի: Ունենք Ձեր աջակցության կարիքը, ակնկալում ենք Ձեր հստակ հանձնարարությունը ոստիկանությանը, որպեսզի աջակցեն քաղաքում կարգուկանոնի պահպանման հարցում:

Հունիսի 14-ին Էջմիածնում անցկացվեց հանրահավաք իմ հրաժարականի պահանջով: Մենք իրազեկումն ընդունեցինք ի գիտություն, չնայած, որ ներկայացված էր օրենքի խախտումներով: Մենք որեւէ կերպ չխանգարեցինք հանրահավաքի անցկացմանը: Նույն այդ անձինք դիմել են նաեւ հունիսի 22-24-ը հանրահավաքի անցկացման համար:

Իսկ այսօր` հունիսի 16-ին օրինական արտոնված հանրահավաքի թույլտվություն ունեին քաղաքապետ կարեն Գրիգորյանին աջակցողները: Եվ հակառակ դրան, նույն այն անձինք, ովքեր կազմակերպել էին հունիսի 14-ի հանրահավաքը, երեկ ամբողջ օրը փակ են պահել Էջմիածնի փողոցները` հնարավորություն չտալով մեզ իրազեկել հանրությանը հանրահավաքի մասին, այսօր առավոտվանից էլ Էջմիածնում փողոցներ են փակում եւ հենց հիմա էլ քաղաքի հրապարակում են` այն վայրում, որտեղ օրինական հանրահավաքի թույլտվություն ունեն իմ կողմնակիցները: Սա բացահայտ սադրանք է, բախման փորձ, որին, իհարկե, մենք չենք գնա, սակայն, ինչպես նշեցի` ունենք Ձեր աջակցության կարիքը:

Կանխավ շնորհակալությամբ եւ շուտափույթ արձագանքի ակնկալիքով`

Էջմիածնի քաղաքապետ Կարեն Գրիգորյան»:

Լրահոս
Ազգային ժողովում մեկնարկել է հերթական քառօրյա նիստը. ՈՒՂԻՂ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի ավտոմեքենաների համար Փարիզում Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանի հանդիպումները շարունակվում են Խիտ մառախուղի պատճառով Վարդենյաց լեռնանցքը դժվարանցանելի է «Փաստ». ԿԳՆ-ում քաոս է «Ժամանակ». «Ծառուկյան» դաշինքի ներկայիս պատգամավորներից ովքե՞ր չեն ընդգրկվել ԲՀԿ ցուցակում «Հրապարակ». «ՔՊ»-ից նեղացած են հասարակական կազմակերպությունները «Հրապարակ». 6 մլն դրամով տուգանվել է Արթուր Բաղդասարյանի «Հայասի գրուպը» «Ժամանակ». ՀՀԿ-ի համար «տասովկա» արած Աշտարակի քաղաքապետը, լծվել է ՔՊ-ի համար ձայն հավաքելու գործին «Հրապարակ». Ինչու է ազատվել աշխատանքից ՊԵԿ ներքին անվտանգության վարչության պետը «Ժողովուրդ». Համամասնականով մասնակցելու հայտ ներկայացրածների թիվը, նախորդի համեմատ շատ է «Իրատես». ԼԳՏԲ-կան բռնկումները խիստ մոդելավորված պայքարի «գրագետ» դրսևորում են ՕՐՎԱ ԽՈՐՀՈՒՐԴԸ: Նոյեմբերի 16 Ռոբերտ Քոչարյանի պաշտպան Հայկ Ալումյանը չի բացառել ՄԻԵԴ դիմելու հնարավորությունը Թուրքիայի ԱԳՆ-ն անդրադարձել է սաուդացի լրագրողի սպանության գործի հանգամանքներին ԱՄՆ-ը քննարկում է Գյուլենին արտաքսելու հնարավորությունը Եվրախորհրդարանում կողմ են Թուրքիա-ԵՄ բանակցությունների պաշտոնապես առկախմանը Կառավարության օժանդակությամբ Կոտայքի մարզում կկառուցվեն տեխնոլոգիապես առաջադեմ նոր այգիներ Պուտինը պատմել է, թե ինչ է ցանկանում քննարկել Թրամփի հետ Արգենտինայում Վճռաբեկ դատարանը քննում է Ռոբերտ Քոչարյանի պաշտպանների և գլխավոր դատախազի բողոքները Աջ ղեկով ավտոմեքենաների ներկրումը կթույլատրվի դրանք մեկ տարվա ընթացքում վերասարքավորելու պայմանով ԱԺ մի քանի պատգամավորներ առաջարկում են Հայ առաքելական եկեղեցու տարածքներում արգելել հավաքների անցկացումը «Գազպրոմ Արմենիա»-ն ՊԵԿ-ին մեղադրում է իրենց բարի համբավն արատավորելու մեջ Կառավարությունը բացասական եզրակացություն տվեց գյուղարտադրանքի իրացումն ԱԱՀ-ից ազատելու նախագծին Կառավարությունը դեմ է կուսակցությունների ֆինանսավորումը 7 անգամ ավելացնելու Գևորգ Գորգիսյանի առաջարկին Թուրքիայում անտառային խոշոր հրդեհ է բռնկվել Կառավարությունը հավանություն տվեց Ավիացիոն պատահարների և լուրջ միջադեպերի քննության միջազգային բյուրոյի ստեղծմանը Կառավարության նիստերն անցկացվելու են դռնբաց. այսպիսով` լուծում է ստանում ժամանակին աղմուկ հարուցած հարցը Լինել դաշնակից, չի նշանակում լինել վասալ. Մակրոն-Թրամփ «փոխհրաձգությունը» թեժանում է Արցախի միջազգային ճանաչումը մեր արտաքին քաղաքական օրակարգի առաջնահերթություններից է. Մասիս Մայիլյան Մահացել է գրականագետ Ալբերտ Իսոյանը Սամվել Ֆարմանյանն ընդունում է, որ վիճակախաղերն արգելելու մասին իր նախագիծը չունի քաղաքական աջակցություն Բակո Սահակյանը Փարիզում հանդիպում է ունեցել Ֆրանսիա-Արցախ բարեկամության շրջանակի մի խումբ անդամների հետ Մխիթարյանը Sky Sport-ի 100 լավագույն աստղերի շարքում է Ազգային ժողովում մեկնարկել է հերթական քառօրյա նիստը. ՈՒՂԻՂ «Հրապարակ». Ծանոթ-բարեկամի ինստիտուտը գործու՞մ է, թե՞ ոչ «Հրապարակ». «ՔՊ»-ի համար ամենածանր տարածքներից մեկն Արարատն է «Ժողովուրդ». ՊԵԿ-ը դեռ չի որոշել՝ դրանք կենդանո՞ւ, թե՞ թռչունի ձվեր են «Ժամանակ». Ինչու՞ է Ծառուկյանը Պետրոս Ղազարյանին աշխատանքից ազատել ՕՐՎԱ ԽՈՐՀՈՒՐԴԸ: Նոյեմբերի 15
Խմբագրի ընտրություն
website by Sargssyan