ԵԿՄ անդամները բողոքի երթ են իրականացնում՝ Մանվել Գրիգորյանին ազատելու պահանջով

ԵԿՄ անդամները բողոքի երթ են իրականացնում՝ Մանվել Գրիգորյանին ազատելու պահանջով

ԵՐԵՎԱՆ, 17 ՀՈՒՆԻՍԻ, Times.am։ ԵԿՄ անդամներն ու ԵԿՄ նախագահ, պատգամավոր Մանվել Գրիգորյանի կողմնակիցները կիրակի առավոտյան վերսկսել են Ազգային անվտանգության ծառայության շենքի մոտ բողոքի ակցիան։ Ակցիայի մասնակիցները պահանջում են ազատ արձակել ԱԱԾ կողմից ձերբակալված պատգամավորին։

Սկզբից ցուցարարները փակել էին Նալբանդյան փողոցը, որից հետո նրանք երթով շարժվեցինլ Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի Ավան և Նոր Նորքի նստավայր, որտեղ պետք է կայացվի Մ.Գրիգորյանի խափանման միջոցի որոշումը։

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում