Կարեն Գրիգորյանը շարունակելու է կատարել Էջմիածնի քաղաքապետի լիազորությունները

Կարեն Գրիգորյանը շարունակելու է կատարել Էջմիածնի քաղաքապետի լիազորությունները

ԵՐԵՎԱՆ, 17 ՀՈՒՆԻՍԻ, Tert.am։ Քիչ առաջ ավարտվել է Արմավիրի մարզպետ Գագիկ Միրիջանյանի և Էջմիածնի քաղաքապետ Կարեն Գրիգորյանի փակ հանդիպումը, Կարեն Գրիգորյանի հրաժարականը պահանջողներից որևէ մեկը հանդիպմանը չի մասնակցել:

Մարզպետ Գագիկ Միրիջանյանը տեղեկացրեց, որ Կարեն Գրիգորյանի կողմնակիցները Էջմիածնում կդադարեցնեն նստացույցը, հացադուլը: Մարզպետն ասաց, որ բաց է քննարկումների համար նաև Կարեն Գրիգորյանի հրաժարականի պահանջողների հետ:

«Մենք հորդորում ենք պահպանել հասարակական կարգը ` հարգելով բոլորի սահմանադրական իրավունքը: Պատրաստ ենք լսել բոլոր կողմերին, հասկանալ, տալ լուծում: Մարզպետի ֆունկցիաների մեջ չի մտնում փողոց բացելը, ցույցերին մասնակցելը: Թեկուզ եթե մեկ բնակիչ ունի խնդիրներ՝ ես պատրաստ եմ նրան ընդունել»,- ընդգծեց նա:

Մարզպետը և Կարեն Գրիգորյանը համատեղ հայտնեցին, որ վերջինս շարունակելու է կատարել քաղաքապետի լիազորությունները:

 Մարզպետն ասաց, որ Էջմիածնի քաղաքապետի հետ քննարկել են նաև այլ հարցեր ` քաղաքի մանկապարտեզների , ֆինասական խնդիրների մասին և այլն:

Կարեն Գրիգորյանն ընդգծել է, որ ինքը ևս պատրաստ է հանդիպել իր հրաժարականը պահանջողների հետ, բաց է քննարկումների համար: Քաղաքապետն ասել է, որ չի կարող ասել, թե ԱԱԾ-ի դիմաց ակցիաները ևս կդադարեցվեն, թե ոչ, քանի որ դրանք այլ պահանջներով են:

Հետևեք մեզ նաև Telegram-ում