AM | RU
USD
EUR
RUB

Թե որ ժողովուրդն իսկապես նախընտրի Բլեյանի կրթած սերունդը, ապա կլինի իրական հեղափոխություն

 
 

ԵՐԵՎԱՆ, 17 ՀՈՒՆԻՍԻ, Times.am։ Քաղաքագետ Հրանտ Մելիք-Շահնազարյանը ֆեյսբուքյան իր էջում անդրադարձել է Հայաստանում տեղի ունեցող ներքաղաքական իրադարծություններին։ Ըստ քաղաքագետի հայաստանյան իրադարձությունները ոչ թե հեղափոխություն են, այլ սերնդափոխություն, իսկ իրական հեղափոխությանը հնարավոր է սպասել առաջիկայում։

«Հայկական մամուլի վերջին շրջանի վերնագրերն եմ նայում։ Տպավորություններս հակասական են։ Մի կողմից պարզ երևում է, որ իրադարձություններն աննկարագրելի արագ են զարգանում։ Մյուս կողմից, եթե այդ ամենին փորձում ես պատմաբանի աչքերով նայել, տեսնում ես, որ իրականում նորությունը մեկն է՝ Հայաստանում սերնդափոխություն է տեղի ունենում։ Ոչ թե հեղափոխություն, այլ ընդամենը սերնդափոխություն։ Ավագ սերունդը պարզապես հեռանում է՝ մեկը հրաժարական է տալիս, մյուսը ձերբակալվում, երրորդը մահանում, չորրդը կողքից նայում, բայց ընդհանուր առմամբ՝ այո, հեռանում։

Հեշտ չի հեռանում։ Սա փաստ է։ Ու թերևս հենց այդ փաստով է պայմանավորված ներքաղաքական զարգացումների բուռն ընթացքը, բայց դա կարելի է հասկանալ։ Ի վերջո, մարդիկ պատերազմ են հաղթել, պետություն ստեղծել, իշխանություն ունեցել ու… երևի նաև մտածել, որ հիմա արդեն ամեն ինչ ճիշտ է ու այդպես էլ պետք է շարունակվի։ Չգիտեմ։

Շատերը կարող են հակադարձել, ասելով, թե ոչ թե հեռանում, այլ հեռացվում է։ Դեմ չեմ, կարելի է նաև այսպես ասել՝ չնայած համոզմունք այն է, որ հեռացվում է՝ այդ թվում նաև իր ներսում առաջածաց հակասությունների պատճառով։ Բայց դա չէ էականը։ Էականը վերջնարդյունքն է լինելու, որին դեռ կսպասենք մի քանի տարի։ Սա ընդամենը պրոցեսի սկիզբն է։

Իսկ պրոցեսի ընթացքում կարևորն արդեն գործիչները չեն լինի։ Ի նկատի ունեմ ավագ սերնդի գործիչներին՝ Սերժ Սարգսյանին, Մանվել Գրիգորյանին, Սամվել Բաբայանին, Սասուն Միքայելյանին, Նիկոլ Փաշինյանին և այլն։ Կարևորն այն տրամաբանությունը կլինի, որով կձևավորվի Հայաստանի հաջորդ իշխանությունը։ Ահա թե որտեղ կարող է հեղափոխություն տեղի ունենալ։ Թե որ ժողովուրդն իսկապես նախընտրի Բլեյանի կրթած սերունդը, որը հիմա փաստացի իշխանության է, ապա կլինի իրական հեղափոխություն և մենք կապրենք իրապես նոր Հայաստանում։ Իսկ եթե սա ընդամենը փորձարկում է, դե որ համեմատելու բան լինի, ուրեմն ամեն ինչ դեռ առջևում է։ Համոզված եմ՝ ժողովուրդն իր ընտրությունը դեռ չի կատարել։

Ինչ մնում է ավագ սերնդին՝ ապա նրա տեղը պատմության մեջ երաշխավորված է։ Որքան էլ այսօրվա պլեբեյը լոզունգներ գոռա, սրբացնի կամ խաչի նրանց»,-գրել է Հրանտ Մելիք-Շահնազարյանը։

Լրահոս
Մոսկվայում բացվելու է Այվազովսկու նկարների և Բուլգակովի ձեռագրերի ցուցահանդեսը Մարշալ Բաբաջանյան փողոցում ՃՏՊ-ից տուժածներ կան Ադրբեջանում ընդդիմադիր գործիչներ են ձերբակալվել Սիրիայում 40 խաղաղ բնակիչ է զոհվել Բերդավանցիների կողմից փակված Հայաստան-Վրաստան միջպետական ճանապարհն արդեն բաց է. մարզպետ ԿԸՀ-ն երեք կուսակցության ժամանակ է տրամադրել փաստաթղթերը լրացնելու համար Բակո Սահակյանի Ֆրանսիա այցի կապակցությամբ Ադրբեջանը բողոքի նոտա է հղել Փարիզին Հայաստանում օդի ջերմաստիճանը 3-5 աստիճանով կնվազի Ստեփանծմինդա – Լարս ավտոճանապարհը փակ է Մասնագետն առաջարկում է Սևանա լճի խնդիրները լուծելու նպատակով կառուցել նոր թունել ՀԱԵ-ն չի կարող ողջունել եկեղեցու պառակտմանն ուղղված քայլերը Ադրբեջանը հրադադարի պահպանման ռեժիմը մեկ շաբաթում խախտել է ավելի քան 80 անգամ Կալիֆորնիայի պատմության ամենախոշոր հրդեհի հետևանքով ավելի քան հազար մարդ անհետ կորել է. լուսանկարներ «Գտնելով իմ Հայաստանը. մեկ դար ցեղասպանությունից հետո». Financial Times-ի խմբագրի հոդվածը հայրենիք այցի մասին Արգենտինայում հայտնաբերել են մեկ տարի առաջ անհետացած սուզանավը ՊԵԿ –ը մարզերում ապօրինի գործունեության դեպքեր է բացահայտել Էրդողանն ու Թրամփը հեռախոսազրույց են ունեցել Ողբերգական վթարի հետ կապված ՊՆ պաշտոնյաներ են ազատվել աշխատանքից Փաշինյանը պարզաբանումներ է պահանջելու Լուկաշենկոյից ու Նազարբաևից Արա Բաբլոյանը շնորհավորական ուղերձ է հղել Ուսանողների միջազգային օրվա առթիվ Ազգերի լիգայի լավագույն ռմբարկուն Յուրա Մովսիսյանն է Հայաստանի և Իսպանիայի թիմերը նույն ցուցանիշով գերազանցում են Ազգերի լիգայի մյուս հավաքականներին Բակո Սահակյանն աշխատանքային այցով ԱՄՆ-ում է ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են «Փաստ». Քաղծառայողներին աշխատանքից ազատման դիմումներ են գրել տալիս «Հրապարակ». Արտաքին ֆրոնտում սպասողական են «168 Ժամ». Անպատասխան ուղերձներ «Հրապարակ». «Նիկոլ՝ վարչապետ» նախընտրական կարգախոսը որոշվել է վերանայե՞լ «Ժամանակ». Գիշերային ակումբի սթրիփ բարի մենեջերը ՔՊ ցուցակում «Հրապարակ». Էդմոն Մարուքյանը ընտրապայքարում երկրորդ տեղի ակնկալիք ունի «Ժամանակ». ԲՀԿ քարոզարշավը կլինի դահլիճներում «Ժամանակ». ԲՀԿ ցուցակում բացակայում է նաև Գագիկ Ծառուկյանի մյուս փեսան ՕՐՎԱ ԽՈՐՀՈՒՐԴԸ: Նոյեմբերի 17 Գերմանիան ու Ֆրանսիան համաձայնության են եկել եվրագոտու միասնական բյուջեի հարցում. Spiegel Յագլանդը մտահոգիչ է համարում Թուրքիայում ակադեմիկոսների ձերբակալման փաստը ՄԱԿ-ում անդամագրված են ԱՄՆ-ի նման երկրներ, որոնք կիրառում են մահապատիժ, բայց դա չի մտահոգում ՄԱԿ-ին «Գալաքսի» ընկերությունների խումբը մասնակցեց Կարիերայի և ձեռնարկատիրության տոնավաճառին Հայ-ռուսական գործընկերային հարաբերությունները հիմնված են փոխադարձ վստահության և հարգանքի վրա. Զոհրաբ Մնացականյան Իրանյան պատժամիջոցների քաղաքականության հարցերով ամերիկյան փորձագետներն այցելել է Հայաստան ՀՀ-ում գրանցվել է հանցավորության կտրուկ աճ. Արփինե Հովհաննսյան
Խմբագրի ընտրություն
website by Sargssyan