Իգոր Մուրադյանի հուղարկավորությունը կազմակերպելու նպատակով ստեղծվելու է կառավարական հանձնաժողով. Արարատ Միրզոյան
17/06/2018 17:08
Նմանատիպ
ԵՐԵՎԱՆ, 17 ՀՈՒՆԻՍԻ, Times.am։ ՀՀ վարչապետից հանձնարարական եմ ստացել կառավարական հանձնաժողով ձևավորել՝ Իգոր Մուրադյանի հուղարկավորությունը կազմակերպելու նպատակով։
Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀ առաջին փոխվարչապետ Արարատ Միրզոյանը:
«Մեծ ցավով տեղեկացա Իգոր Մուրադյանի մահվան մասին։ Մի մարդու, ով կանգնած էր 1988-91թ.թ. մեր ազգային-ժողովրդավարական հեղափոխության՝ Ղարաբաղյան կամ Հայոց Համազգային Շարժման, հետևաբար նաև Հայաստանի Հանրապետության ստեղծման և Արցախի ազատագրման ակունքներում»,- նշել է Միրզոյանը:
Հետևեք մեզ նաև Telegram-ում