AM | RU
USD
EUR
RUB

Էջմիածնի քաղաքապետ Կարեն Գրիգորյանը հրաժարական տվեց

 
 

ԵՐԵՎԱՆ, 18 ՀՈՒՆԻՍԻ, Times.am: Էջմիածնի քաղաքապետ Կարեն Գրիգորյանը հայտարարել է հրաժարական տալու մասին: Այս մասին նա գրառում է կատարել ֆեյսբուքյան իր էջում:

«Ես` Կարեն Գրիգորյանս, տալիս եմ իմ հրաժարականը` իմ կամքով»,- գրել է նա:

Կարեն Գրիգորյանը ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր, ԵԿՄ նախագահ Մանվել Գրիգորյանի որդին է: Վերջինս հունիսի 16-ին ձերբակալվել էր: ԱԺ պատգամավոր Մանվել Գրիգորյանը բերման է ենթարկվել և ձերբակալվել` ՀՀ քրեական օրենսգրքի 235-րդ հոդվածի 2-րդ մասով («Մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ հրազեն և ռազմամթերք ապօրինի կերպով ձեռք բերելը և պահելը») նախատեսված հանցագործություն կատարելու կասկածանքով: Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 96-րդ հոդվածով սահմանված կարգով, ԱԺ պատգամավորին ազատությունից զրկելու մասին անհապաղ տեղեկացվել է ՀՀ ԱԺ նախագահը:

Ավելի ուշ ԱԱԾ-ն հայտարարություն էր տարածել, որում մանրամասներ էր հայտնում Ազգային ժողովի պատգամավոր Մանվել Գրիգորյանի ձերբակալության և նրան պատկանող տարբեր շինություններից հայտնաբերված ռազմամթերքի ծավալների մասին:

Ուշագրավ է, որ Մանվել Գրիգորյանին պատկանող տարածքում հայտնաբերվել և առգրավվել է մեծ քանակությամբ ռազմամթերքը: Արշալույս գյուղի հանգստյան տուն 28 հասցեից խուզարկության ընթացքում առգրավվել է 18 հատ ՊԳ-7 տեսակի հակատանկային ականանետ, 20 հատ Ֆ-1 տեսակի նռնակ, 21.589 հատ տարբեր տրամաչափի փամփուշտ, տրոտիլ տեսակի պայթուցիկ նյութի 12 հատ 400-գրամանոց պայթաղյուս, 27 հատ ԿԴ տեսակի պայթուցիչ, 2 հատ գնդացրի փող և մի շարք այլ ռազմամթերք: Էջմիածին քաղաքի Ալավերդյան փողոցի տուն 46 հասցեում տեղակայված Մանվել Գրիգորյանին պատկանող առանձնատնից առգրավվել է 79 հրացան՝ գործարանային համարներով, 39 ատրճանակ՝ գործարանային համարներով, թվով 12.300 տարբեր տրամաչափի փամփուշտ: Առանձնատանը հայտնաբերվեցին նաև տասնյակ սեփականության վկայականներ:

ԱԺ պատգամավորը հանգստյան տանը հայտնաբերվել էր սեփական կենդանաբանական այգի, որտեղ պահվում են վագր, արջեր, ջայլամներ, կա ձիարշավարան: Ստացված տվյալների հիման վրա պարզ դարձավ, որ ապրիլյան քառօրյա պատերազմի մասնակից զինվորների համար նախատեսված սնունդը Մանվել Գրիգորյանն օգտագործել է սեփական կենդանաբանական այգու կենդանիներին կերակրելու նպատակով:

Լրահոս
Պաշտպանության նախարարի պաշտոնակատարը հաջողված է համարում «1000 դրամների նախագիծը» ՊՆ-ն բնակարան կտրամադրի շուրջ 1400 զորացրված զինծառայողի ՊՆ-ն կատարել է ՀՀ զինված ուժերի համար կործանիչների գնման ընտրությունը. Դավիթ Տոնոյան ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի նշանակման հարցով նեղ ֆորմատով քննարկումներ են տեղի ունեցել. Տոնոյան Սամբիստները երեք մեդալ նվաճեցին աշխարհի առաջնությունում Այս պահին Ժիրայր Սեֆիլյանը Հայաստանի քաղաքացի չէ, հետևաբար չի մասնակցի ընտրություններին. խոսնակ Սեւան համայնքի ղեկավարի գործունեության 2 տարին գնահատվել է արդյունավետ Արցախում առաջին անգամ պետբյուջեի եկամուտները կգերազանցեն ծախսերին. Ֆինանսների նախարար Արմեն Աշոտյանի կածիքով՝ ՀՀԿ-ի ներկայությունը հաջորդ խորհրդարանում անհրաժեշտ է երկրի քաղաքական համակարգին ԱԺ արտահերթ ընտրություններում «Լուսավոր Հայաստան» կուսակցության համամասնական ցուցակի երկրորդ համարը կլինի Մանե Թանդիլյանը Սիմոն Մարտիրոսյանի հաջորդ նպատակը Տոկիոյի Օլիմպիական խաղերն են Բակո Սահակյանն աշխատանքային խորհրդակցություն է հրավիրել Ծանրամարտի Հայաստանի թիմերը ժամանեցին հայրենիք ԱԺ փոխնախագահի խորհրդականը՝ թեկնածու ՀՀԿ-ից Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է ԱԺ-ն կքննարկի հանքարդյունաբերության ոլորտի թափանցիկության հարցը Պեսկովը հաստատել է Պուտինի ու Թրամփի հանդիպումը Գագիկ Ղալաչյանը նշանակվել է Ղազախստանում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովը դրական եզրակացություն տվեց 2019թ. պետական բյուջեի նախագծին Արմեն Աշոտյանը ռեյտինգային ընտրակարգով կառաջադրվի Էրեբունի, Կենտրոն, Նուբարաշեն և Նորք-Մարաշ վարչական շրջաններում ՕՐՎԱ ԽՈՐՀՈՒՐԴԸ: Նոյեմբերի 12 Ծանրորդ Գոռ Մինասյանը դարձավ աշխարհի առաջնության փոխչեմպիոն Անցնող շաբաթվա ընթացքում հակառակորդը հրադադարի ռեժիմը խախտել է ավելի քան 120 անգամ Արոնյանը շարունակում է առաջատար մնալ Կալկաթայում Բակո Սահակյանը հետևել է մի շարք զորամասերի ներգրավմամբ մարտավարական զորավարժությունների ընթացքին «Մենք» դաշինքը հավակնում է լինել իշխանությունների գլխավոր ընդդիմախոսը Արտակ Զեյնալյանը ԱԺ արտահերթ ընտրություններին կառաջադրվի ռեյտինգային ընտրակարգով ԵԱՀԿ մշտական խորհրդի նիստին ներկայացվել է ԼՂ հակամարտության կարգավորման հարցում ՀՀ դիրքորոշման կարևոր կետերը Ադրբեջանը կփակի Շվեդիայում, Նորվեգիայում և Ֆինլանդիայում իր դեսպանությունը Երևանում կկառուցվի 250 մեգավատ հզորությամբ և ամենաէժան էլեկտրաէներգիան տրամադրող նոր ՋԷԿ «Մենք» դաշինք՝ խորհրդարանական ընտրություններին ընդառաջ (Տեսանյութ) Զանգակատուն գյուղի ուղղությամբ ադրբեջանական զինված ուժերը որևէ նոր տեղաշարժ չեն ունեցել. Արծրուն Հովհաննիսյան Նորվեգիան կփակի Բաքվում իր դեսպանատունը ու նորը կբացի Թբիլիսիում Մակրոնն ու Թրամփը քննարկել են եվրոպական տարածաշրջանի անվտանգությանն առնչվող հարցեր Սիրիայում գրոհայինները սպանել են կառավարական բանակի զինծառայողների Թրամփը Կալիֆորնիան ընդգրկած հրդեհների համար մեղադրել է տեղական իշխանություններին «Ադրբեջանական լրատվամիջոցը խեղաթյուրում է իմ խոսքերը». «Bellingcat»-ի հոդվածագիր Չեմպիոնությունս նվիրում եմ հայերին և Հայաստանին. Սիմոն Մարտիրոսյան Արցախի նախագահը ոստիկանության պետի տեղակալ է նշանակել Թուրքական ռազմաբազայում պայթյուն է տեղի ունեցել
Խմբագրի ընտրություն
website by Sargssyan