Խնդիրն այլևս բացառապես իրավական դաշտում է. Աշոտյանը Մանվել Գրիգորյանի մասին ԱԱԾ բացահայտումների վերաբերյալ

Խնդիրն այլևս բացառապես իրավական դաշտում է. Աշոտյանը Մանվել Գրիգորյանի մասին ԱԱԾ բացահայտումների վերաբերյալ

ԵՐԵՎԱՆ, 18 ՀՈՒՆԻՍԻ, Times.am: Հայաստանի Հանրապետական կուսակցության փոխնախագահ, Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Արմեն Աշոտյանը հայտարարել է, որ եթե ԱԺ պատգամավոր Մանվել Գրիգորյանի դեմ հնչեցրած մեղադրանքները ճիշտ լինեն, ապա դա նրա համար անձնական խորը ողբերգություն կլինի: Այս մասին Աշոտյանը գրառում է կատարել ֆեյսբուքյան իր էջում:

«ԱԱԾ-ի կողմից ներկայացված տեսանյութից հետո կարող եմ միայն հետևյալն ասել։ Շատ ծանր եմ տարել, ցավ ու կսկիծ ապրել յուրաքանչյուր կասկածանքով ու մեղադրանքով, որ կապված է ապրիլյան պատերազմի ժամանակների հետ։ Եթե ապացուցվեց, որ հնչեցրած մեղադրանքները ճիշտ են, դա ինձ համար անձնական խորը ողբերգություն կլինի։

Չեմ ուզում, որ խախտվի անմեղության կանխավարկածը, ոչ էլ քաղաքական գնահատականներ հնչեն իհայտ եկած նոր հանգամանքներին։ Խնդիրը այլևս բացառապես իրավական դաշտում է։

Աստված պահապան Հայ զինվորին»,- ասվում է գրառման մեջ։

Հետևեք մեզ նաև Telegram-ում