ԵԱՀԿ մշտական ներկայացուցիչները կայցելեն Հարավային Կովկաս

ԵԱՀԿ մշտական ներկայացուցիչները կայցելեն Հարավային Կովկաս

ԵՐԵՎԱՆ, 18 ՀՈՒՆԻՍԻ, Times.am: ԵԱՀԿ 25 մշտական ներկայացուցիչներից բաղկացած խումբը հունիսի 18-22-ը կայցելի Հայաստան, Վրաստան և Ադրբեջան: Դեսպանները երեք երկրներում կհանդիպեն իշխանության ներկայացուցիչների, խորհրդարանականների, քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների հետ:

Այցը մասնավորապես նպատակ ունի վերահաստատել դեսպանների աջակցությունը կայունությանը, խաղաղությանն ու բարգավաճմանը՝ համաձայն ԵԱՀԿ հանձնառությունների ու սկզբունքների:

Հետևեք մեզ նաև Telegram-ում