Ճապոնիայում առնվազն երեք մարդ Է զոհվել երկրաշարժից, կան հարյուրավոր տուժածներ

Ճապոնիայում առնվազն երեք մարդ Է զոհվել երկրաշարժից, կան հարյուրավոր տուժածներ

ԵՐԵՎԱՆ, 18 ՀՈՒՆԻՍԻ, Times.am: Ճապոնիայում առնվազն երեք մարդ Է զոհվել երկրաշարժից, որը հունիսի 18-ին տեղի Է ունեցել ճապոնական գլխավոր կղզու Հոնսյուի հարավ-արեւմուտքում: Այդ մասին հայտնել Է NHK հեռուստաալիքը: Ստորգետնյա ցնցումների հետեւանքով տարբեր աստիճանի ծանրության վերքեր Է ստացել շուրջ 220 մարդ:

Երկրաշարժից հետո կանգնեցվել Է երթեւեկությունը երկաթուղիների մի շարք տեղամասերում, ինչպես նաեւ ավտոճանապարհներին: Օսակայաի պրեֆեկտուրայի Տակացուկի քաղաքում մի քանի տեղով վնասվել Է ջրատարը, հեղեղված փողոցներով երթեւեկությունը փակված Է: Աղետի գոտում պարապմունքները դադարեցված են գրեթե 300 դպրոցներում: Դրանցից յոթում ճեղվածքներ են հայտնաբերվել պատերին: Մոտավորապես 100 հազար բնակարան աղետի գոտում մնացել Է առանց գազի:

Ինչպես ավելի վաղ իր կայքում հայտնել Է Kansai Electric Power Էներգետիկական ընկերությունը, ատոմային Էներգետիկայի օբյեկտները չեն տուժել: Փրկարար աշխատանքներում ներգրավված են Ճապոնիայի ինքնապաշտպանության ուժերի ստորաբաժանումներ:

Ազգային օդերեւութաբանական վարչության տեղեկատվության համաձայն՝ երկրաշարժի մագնիտուդը կազմել Է 6,1: Ստորգետնյա ցնրցումների Էպիկենտրոնը գտնվում Էր 13 կմ խորության վրա Օսակա պրեֆեկտուրայի հյուսիսում: Երկրաշարժի կապակցությամբ Ճապոնիայի վարչապետ Սինձո Աբեի դիվանատանն առընթեր աշխատում Է ճգնաժամային շտաբը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում