Դուխո՛վ, Նատալիի պաշտպան իմ քաջ զինվոր. Փաշինյանը հրապարակել է Մանվել Գրիգորյանի առանձնատանը հայտնաբերված նամակներից

Դուխո՛վ, Նատալիի պաշտպան իմ քաջ զինվոր. Փաշինյանը հրապարակել է Մանվել Գրիգորյանի առանձնատանը հայտնաբերված նամակներից

ԵՐԵՎԱՆ, 18 ՀՈՒՆԻՍԻ, Times.am: Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հրապարակել է 164 հիմնական դպրոցի 3-րդ դասարանի աշակերտուհի Նատալի Օհանյանի նամակը, որը նա հայ զինվորին էր ուղղել 2016 թվականի Ապրիլյան պատերազմի ժամանակ։

Աշակերտուհու՝ զինվորին ուղղված նամակն այդպես էլ տեղ չի հասել. այն ԱԱԾ-ի կողմից հայտնաբերվել է ԱԺ պատգամավոր Մանվել Գրիգորյանի առանձնատանը՝ առաջնագիծ ուղարկելու համար հավաքված օգնության մեջ։

«Իմ քաջ զինվոր, ես գիտեմ, որ դու ամենախիզախն ես այս աշխարհում։ Ներիր մեզ, իմ քաջ զինվոր և իմացիր՝ քո հայրենիքը սիրում է քեզ, ու կանգնած է քո թիկունքին։ Դու հաղթելու ես։

Դուխո՛վ, Նատալիի պաշտպան իմ քաջ զինվոր։ Դուխով…»,– Ֆեյսբուքյան իր էջում գրել է Նիկոլ Փաշինյանը։

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում