Գործ ունենք 3-րդ հանրապետության ամենամեծամասշտաբ կոռուպցիոն բացահայտման հետ. Վարչապետը՝ Մանվել Գրիգորյանի հետ տեղի ունեցածի մասին

Գործ ունենք 3-րդ հանրապետության ամենամեծամասշտաբ կոռուպցիոն բացահայտման հետ. Վարչապետը՝ Մանվել Գրիգորյանի հետ տեղի ունեցածի մասին

ԵՐԵՎԱՆ, 18 ՀՈՒՆԻՍԻ, Aysor.am: Կառավարության այսօրվա նիստում վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձավ Մանվել Գրիգորյանի հետ կատարված միջադեպին:

«Կարծում եմ՝ բոլորդ գիետք, թե ինչ առիթով ենք այսօրվա նիստը հրավիրել, տեղյակ եք երեկվա ու նախորդ օրվա իրադարձություններին, երբ Մանվել Գրիգորյանի տանն ու նրան պատկանող տարածքներում խուզարկություն է տեղի ունեցել», – ասաց նա:

Նիկոլ Փաշինյանն ընդգծեց՝ առանց որևէ մեկի անմեղության կանխավարկածը խախտելու՝ գործ ունենք 3-րդ հանրապետության ամենմեծամասշտաբ կոռուպցիոն բացահայտման հետ:

«Սա առանձնանում է նրանով, որ բացահայտումները ցնցող, շոկային են հայ հանրության համար, ես ուզում եմ շնորհակալություն հայտնել ԱԱԾ տնօրենին ու նրան խնդրել եմ շնորհակալության խոսքեր փոխանցել ԱԱԾ այն աշխատակիցներին, ովքեր մշակել են այս օպերացիան ու իրացրել», – նշեց Նիկոլ Փաշինյանը:

Նրա խոսքով՝ բոլորն էլ հասկանում են, որ այս գործողությունը մեկ օրում չի կազմակերպվել ու դրան նախորդել է ծավալուն աշխատանք:

«Այս աշխատանքի ընթացքում մենք որոշակի խնդիրներ ու օրակարգ ենք ձևակերպել, որը վերաբերում է իրավապահ համակարգի փոխգործակցության խնդիրներին, առաջիկա օրերին խորհդրակցություն կհրավիրեմ այս թեմայով», – ասաց վարչապետը:

Նա ընդգծեց, որ հույս ունի՝ այս գործի քննությունը կընթանա պատշաճ մակարդակով:

«Այս գործով բոլոր մասնակցիները պետք է բավահայտվեն ու պատասխանատության կանչվեն՝ անկախ կոչումներից, որևէ արգելանք ու խոչընդոտ չկա ու չի կարող լինել, կոռուպցիայի հետ որևէ կոմպրոմիս չի լինելու», – ասաց Նիկոլ Փաշինյանը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում