Մեր օրենսդրությունն ունի բոլոր գործիքները համարժեք գնահատական տալու համար. Արա Բաբլոյանի արձագանքը Մանվել Գրիգորյանի գործին

Մեր օրենսդրությունն ունի բոլոր գործիքները համարժեք գնահատական տալու համար. Արա Բաբլոյանի արձագանքը Մանվել Գրիգորյանի գործին

ԵՐԵՎԱՆ, 18 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր Մանվել Գրիգորյանի ձերբակալման և դրան հաջորդած բացահայտումների վերաբերյալ «Արմենպրես»-ը փորձեց ճշտել ԱԺ նախագահ Արա Բաբլոյանի տեսակետը:

ԱԺ լրատվության և հանրության հետ կապերի վարչության պետ Կնյազ Սարոյանն «Արմենպրես»-ին փոխանցեց Բաբլոյանի պատասխանը, որը ներկայացնում ենք ստորև.

«Այն, ինչ ներկայացվեց հեռուստատեսությամբ, բարոյական արժեհամակարգի հետ անհամատեղելի երևույթ է։ Վստահ եմ, որ դատաիրավական մարմինները կլինեն հետևողական, որպեսզի բացահայտվեն մեղավորները և ենթարկվեն համարժեք պատասխանատվության։

Ամենավատ իրողությունն այն է, որ երեխաները, որոնք նամակներ էին գրել և վստահ էին, որ իրենց աջակցությունը հասել է զինվորին, հուսահատվեցին։ Մեր օրենսդրությունն ունի բոլոր գործիքներն այս արարքին համարժեք գնահատական տալու համար»:

Հետևեք մեզ նաև Telegram-ում