ԱԺ արտահերթ նիստում կքննվի Մանվել Գրիգորյանի անձեռնմխելիությունից զրկելու հարցը

ԱԺ արտահերթ նիստում կքննվի Մանվել Գրիգորյանի անձեռնմխելիությունից զրկելու հարցը

ԵՐԵՎԱՆ, 18 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ կառավարության հունիսի 18-ի նիստում որոշում կայացվեց հունիսի 19-ին գումարել ԱԺ արտահերթ նիստ, որում քննարկման կդրվի պատգամավոր Մանվել Գրիգորյանին անձեռնմխելիությունից զրկելու հարցը:

Կառավարության որոշման մեջ նշվում է, որ արտահերթ նիստում քննարկման կդրվի Մանվել Գրիգորյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելուն և նրան ազատությունից զրկելուն համաձայնություն տալու մասին Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազի միջնորդագիրը:

Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի արտահերթ նիստի նախաձեռնողի ներկայացուցիչ է նշանակվել Ամալյա Ենգոյանը:

Հունիսի 19-ի ԱԺ արտահերթ նիստը կմեկնարկի ժամը 11:00-ին:

Հետևեք մեզ նաև Telegram-ում