Նախիջևանի հատվածում որոշակի լարվածություն կա, բայց իրավիճակը վերահսկելի է. փոխնախարար

Նախիջևանի հատվածում որոշակի լարվածություն կա, բայց իրավիճակը վերահսկելի է. փոխնախարար

ԵՐԵՎԱՆ, 18 ՀՈՒՆԻՍԻ, Times.am: Հայաստան-Ադրբեջան սահմանի Նախիջևանի հատվածում որոշակի լարվածություն կա, բայց իրավիճակը վերահսկելի է: Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում այս մասին ասաց ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ Գաբրիել Բալայանը:

«Դուք գիտեք, որ լրագրողներ և սոցիալական ցանցերում ակտիվություն ցուցաբերող բլոգերներ էին հրավիրվել այնտեղ: Ես ձեզ ասեմ, որ իրենց մասով կա որոշակի տեղաշարժ, բայց ոչ մեր դիրքերի կամ մեր տարածքների հաշվին»,– նշեց Բալայանը:

Փոխնախարարը վստահեցրեց, որ հայկական զինված ուժերը լիովին վերահսկում են իրավիճակը, ինչում համոզվել են նաև հրավիրված լրագրողները ու բլոգերները:

Հետևեք մեզ նաև Telegram-ում