Վալերիյ Օսիպյանի հրամանով աշխատանքից ազատվել է Երևան քաղաքի վարչության պետը

Վալերիյ Օսիպյանի հրամանով աշխատանքից ազատվել է Երևան քաղաքի վարչության պետը

 

ԵՐԵՎԱՆ, 18 ՀՈՒՆԻՍԻ, Times.am: ՀՀ ոստիկանության պետ Վալերիյ Օսիպյանի հրամանով աշխատանքից ազատվել և ոստիկանության կադրերի ռեզերվ է ուղարկվել ոստիկանության Երևան քաղաքի վարչության պետ, ոստիկանության գնդապետ Սարգիս Մարտիրոսյանը։ Այս մասին  ասաց ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապի և լրատվության վարչության պետ Աշոտ Ահարոնյանը:

Նրա խոսքով` ՀՀ ոստիկանապետի մեկ այլ հրամանով՝ աշխատանքից ազատվել է ոստիկանության Մաշտոցի բաժնի պետ, ոստիկանության գնդապետ Գրիշա Ամիրխանյանը, ով նույնպես ուղարկվել է ոստիկանության կադրերի ռեզերվ։

«Ոստիկանապետը այդ տեղերի համար դեռ նշանակումներ չի կատարել»,- ասաց Ահարոնյանը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում