AM | RU
USD
EUR
RUB

ՀՀ գլխավոր արյունաբան է նշանակվել Սամվել Դանիելյանը. նշանակումը պայմանավորված է ընթացակարգային փոփոխությամբ

 
 

 

ԵՐԵՎԱՆ, 18 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ առողջապահության նախարարության գլխավոր արյունաբանն այսուհետ Սամվել Դանիելյանն է: Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկացավ ՀՀ առողջապահության նախարարությունից, նոր նշանակումը պարզապես աշխատանքային ընթացակարգային փոփոխություն է:

Տեղեկացանք նաև՝ նախկին գլխավոր արյունաբան Սմբատ Դաղբաշյանը շարունակում է ղեկավարել Յոլյանի անվան արյունաբանական կենտրոնը:

Սամվել Դանիելյանը կարծիքով՝ նշանակումն իր տարիների աշխատանքի արդյունքն է: «Արմենպրես»-ի հետ զրույցում նա նշեց՝ նշանակման մասին տեղեկացել է լրատվամիջոցներից: «Դրանից առաջ հանդիպումներ եղել են, տարբեր հարցեր են քննարկվել: Սակայն ես ինձ իրավունք չէի վերապահել ակնկալիքներ ունենալ»,-ասաց Դանիելյանը:

Նրա կարծիքով՝ գլխավոր մասնագետը պետք է աշխատի հնարավորինս արդյունավետ գործել, օգտագործել կապերը՝ թե երկրում, թե արտերկրում: «Ես այդպիսի կապեր ունեցել եմ իմ ողջ աշխատանքի ընթացքում: Հուսով եմ, որ ավելի կբարելավեմ: Երբ ես Հայաստան էի եկել մանկական արյունաբանության ամենադժվար խնդիրները լուծելու, լեյկեմիաների բուժման արդյունավետությունը կազմում էր 3-5 տոկոս: Իմ և իմ թիմի աշխատանքի շնորհիվ այդ ցուցանիշը դարձել է 75 տոկոս»,- ասաց գլխավոր արյունաբանն ու հավելեց՝ դա իր ամենամեծ գնահատականն է եղել:

Նրա գնահատմամբ՝ Հայաստանն արյունաբանության ոլորտում երկրորդական դիրքեր չունի. գոնե Արևելյան Եվրոպայում դա փաստ է: Հայկական արյունաբանությունն իր հեռանկարային քայլերով մոտ 20 տարի մեծ աշխատանք է իրականացնում: Դրա արդյունքում առողջացած երեխաների բավականին լավ տվյալներ կան: Նշում է՝ բավականին արդյունավետորեն օգտագործվում է նաև արտերկրի փորձը:

Գլխավոր արյունաբանը նպատակ ունի ոչ միայն առողջացման տոկոսը բարձրացնել, այլ նաև ներդնել նոր ծրագրեր: Ունի իր թիմը, ում հետ աշխատել է երկար տարիներ, և երախտապարտ է նրանց: Դանիելյանը մոտ մեկ ամիս է, ինչ արտերկրից վերադարձել է Հայաստան: Պիտի դեռ մանրամասն ծանոթանա ամեն ինչին, Յոլյանի անվան արյունաբանական կենտրոնում չի աշխատել ավելի քան 10 տարի: Անդրադառնալով՝ մամուլում շրջանառվող լուրերին, թե Արյունաբանական կենտրոնի մանկական բաժանմունքի ղեկավարի պաշտոնից նախկինում հեռացել է տնօրեն Սմբատ Դաղբաշյանի հետ ունեցած անհամաձայնությունների պատճառով՝ նշեց, որ դրանք լուրջ խոսակցություններ չեն: Աշխատանքային խնդիրներ յուրաքանչյուրի հետ էլ կարող են լինել: Այդ կենտրոնից դուրս գալու պատճառը նա չցանկացավ նշել:

«Արմենպրես»-ի թղթակիցը փորձեց կապ հաստատել նաև նախկին գլխավոր արյունաբան, Յոլյանի անվան արյունաբանական կենտրոնի տնօրեն Սմբատ Դաղբաշյանի հետ՝ պարզելու նրա անվան շուրջ մամուլում շրջանառվող որոշ լուրերի իսկությունը: Ըստ այդ լուրերի՝ Դաղբաշյանը 2003-ից եղել է ՀՀ ԱՆ գլխավոր արյունաբան՝ մասնագիտությամբ արյունաբան չլինելով հանդերձ: Սմբատ Դաղբաշյանը 1986-1993թթ. սովորել է Երևանի բժշկական համալսարանում՝ «բուժական գործ» մասնագիտությամբ, այնուհետև՝ 1993-1994թթ. Երևանի բժշկական համալսարանի ինտերնատուրայում՝ որպես բժիշկ-թերապևտ: Սմբատ Դաղբաշյանը Յոլյանի անվան արյունաբանական կենտրոնի տնօրենն է 2001թ.-ից առ այսօր:

Լրահոս
Պրովակացիաներից զերծ մնալու նկատառումով մարդկանց պարզապես աջակցել են, որ տեղահանվեն և մեկնեն Ադրբեջան Հայաստանի և Նիդերլանդների համար հեռանկարային է համագործակցությունը ՏՏ ոլորտում Սուրբ Սարգիս տոնի ժողովրդական սովորությունները Արցախի գումարտակներից մեկը ծառայությունը կկազմակերպի ժամանակակից պայմաններով կառույցում Զոհրաբ Մնացականանը ՄԹ պետնախարարին ներկայացրեց ԼՂ հակամարտության կարգավորման ուղղությամբ Հայաաստանի մոտեցումները «Հրապարակ». Կահույքի բիզնեսով զբաղվող ընկերությունը շահել է դիալիզի բուժսպասարկման մրցույթը «Հրապարակ». Վաղեմության ժամկետը լրացել է և Վանոն կվերադառնա Հայաստան «Ժամանակ». Ինչ նպատակով է Աննա Հակոբյանը իր գրասնեյակը տեղափոխել է կառավարության շենք «Ժողովուրդ». ՀՀ պետական պարտքն ավելացել է «Հրապարակ». ԱԺ նախագահը իր վարորդ ընկերոջն էլ աշխատանքի տեղավորեց խորհրդարանում ՀՔԾ-ն ավարտել է քրեական գործերի նախաքննությունը Արարատյան Հայրապետական թեմը Սուրբ Սարգսի տոնին անցկացնելու է հետաքրքիր միջոցառումներ Վարչապետը և Հայաստանում Շվեյցարիայի դեսպանը քննարկել են համագործակցության զարգացման հարցեր Հայաստանը և Լատվիան կարող են միմյանց օգնել և միմյանցից սովորել Զոհրաբ Մնացականյանն ու Յոհաննես Հանը քննարկել են Հայաստան-Եվրոպական Միություն համաձայնագրի կիրարկումը 2019-ին պետբյուջեից որպես աջակցություն սահմանամերձ համայնքներին հատկացվել է ավելի քան 928 մլն դրամ Հայաստանի Զինված ուժերը համալրվել են հայրենական ԱՐՄԻ-55Մ անօդաչու թռչող սարքերով Կառավարությունը բացասական եզրակացություն տվեց Էդմոն Մարուքյանի օրենսդրական նախաձեռնությանը Կառավարությունը չի առարկում, որ ուսանողներն ուսման վարձը վճարեն ամսական կտրվածքով Եկեղեցու դեմ անհասկանալի ուժերի պայքարն ահագնանում է Ներում ստանալու համար դիմել է 250 դատապարտյալ. Ովքեր են ներում ստացած դատապարտյալները Երևանի տրանսպորտային ցանցը հաջորդ տարվանից կազատվի միրոավտոբուսների կեսից Մեկնարկում է երկու և ավելի անչափահաս երեխա ունեցող ուսանողների փաստաթղթերի ընդունելությունը ուսման վարձի զեղչի նպատակով Արարատ Միրզոյանն ու Հայաստանում Գերմանիայի դեսպանը քննարկել են երկկողմ համագործակցության օրակարգը «Երևանի ավտոբուս» ՓԲԸ-ն 70 նոր ավտոբուս կշահագործի Դիլիջանի ոլորանները և Վարդենյաց լեռնանցքը կցորդիչով տրանսպորտային միջոցների համար դժվարանցանելի են Սաթիկ Սեյրանյան. Այս պայմաններում մամուլի ու լրագրողների համար չափազանց դժվար է աշխատելը Մի շարք ոլորտներում նշանակալի ներդրում ունեցած անձինք կազատվեն պարտադիր զինվորական ծառայությունից Ահաբեկչություն՝ Հնդկաստանում Հալեպում և Համայում գրոհայինները կրակել են բնակավայրերի ուղղությամբ ՀՀ ԱԺ մշտական հանձնաժողովում ընդունել են ՌԴ ԴԺ Պետական դումայի պատվիրակությանը Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը կարող է շատ վտանգավոր լինել, եթե ճիշտ չկառավարվի. ՀՀ նախագահ Ամենայն Հայոց Կաթողիկոսը ցավակցագիր է հղել Իրանի նախագահին Ժաննա Անդրեասյանը նշանակվել է Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Արման Թաթոյան. «Բրյուսելում ձեռք բերեցինք համատեղ աշխատանքի լրացուցիչ պայմանավորվածություններ» Սեյրան Օհանյան. «0038 հրամանը դնել մարտիմեկյան ողբերգության հիմքում ծայրահեղական մոտեցում է» Զախարովան պատասխանել է Բոլթոնի սպառնալիքներին Արցախի նախագահն ու ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղարը քննարկել են անվտանգության ոլորտում փոխգործակցությանը վերաբերող հարցեր Կառավարությունը կգործարկի մսի և կենդանի գլխաքանակի արտահանման մեխանիզմներ. առկա է ամսական 50 հազար գլուխ գառ արտահանելու ներուժ Հատուկ հանձնարարությունների գծով Արցախի նախագահի ներկայացուցիչ է նշանակվել
Խմբագրի ընտրություն
website by Sargssyan