Գյուղատնտեսության նախարարը կաթի մթերման գնի նվազման հարցը կքննարկի ֆերմերների հետ

Գյուղատնտեսության նախարարը կաթի մթերման գնի նվազման հարցը կքննարկի ֆերմերների հետ

 

ԵՐԵՎԱՆ, 18 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարար Արթուր Խաչատրյանը հունիսի 18-ին կառավարության դիմաց կաթի մթերման գնի նվազման դեմ բողոքող քաղաքացիներին հրավիրեց իր աշխատասենյակ՝ խնդիրը մանրամասն քննարկելու: «Մենք կփորձենք որևէ ելք գտնել, կհանդիպենք, կքննարկենք, փորձենք ընդհանուր եզրահանգման գալ»,-«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ասաց նա:

Գյուղացիները պահանջում են, որ կաթի գինը վերահսկվի կամ էլ միջինացված գին սահմանվի, որը կպահպանվի ամառ թե ձմեռ: «Մեկ ամսվա ընթացքում կաթի գինը 70-80 դրամով նվազել է, և կաթը մթերող ընկերություններն այդպես էլ հստակ չեն նշել, թե որն է կաթի մթերման գնի նվազման պատճառը»,- նշեցին բողոքի ակցիայի մասնակիցները:

Նախարար Խաչատրյանն ընդգծեց, որ հանձնարարական է տրված՝ ստուգելու վաճառքում գտնվող կաթի վրա առկա մակնշումները, պարզելու համար դրա բաղադրությունը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում