AM | RU
USD
EUR
RUB

Արյունաբանական կենտրոնի անձնակազմը դեմ է ՀՀ ԱՆ գլխավոր արյունաբանի նշանակմանն առանց իրենց համաձայնության

 
 

 

ԵՐԵՎԱՆ, 18 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երևանի Յոլյանի անվան արյունաբանական կենտրոնի բժիշկների մի մասը բոյկոտում է ՀՀ ԱՆ գլխավոր արյունաբան Սամվել Դանիելյանի նշանակումը՝ առանց իրենց կարծիքը հաշվի առնելու: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ անձնակազմի ներկայացուցիչներն իրենց ձայնը լսելի դարձնելու պահանջով հավաքվել են կենտրոնի բակում:

«Հայաստանի արյունաբանության ոլորտի մասնագետների 90 տոկոսն այս կենտրոնում է: Եվ այդ մարդկանց կարծիքը պետք է հաշվի առնեն: Գլխավոր արյունաբանի նշանակման համար պետք է արդար, թափանցիկ ընտրություններ լինեն: Ես ոչ ոքի դեմ ոչինչ չունեմ: Թող հարցնեն՝ կենտրոնի անձնակազմն ում է ուզում տեսնել որպես գլխավոր արյունաբան»,- ասաց Իմունաֆենոտիպավորման և մոլեկուլային կենսաբանական լաբորատորայի ղեկավար Ալին Յակոբի Այվազը, ով 5 տարի առաջ է եկել Սիրիայից և հիմնել նոր դիագնոստիկ մեթոդ:

Անդրադառնալով նրան, որ նորանշանակ ԱՆ գլխավոր արյունաբանը մասնագիտացմամբ մանկական արյունաբան-ուռուցքաբան է՝ նա ասաց, որ կենտրոնում 3-4 անգամ ավելի շատ մեծահասակ հիվանդներ են ունենում, քան երեխաներ:

Լրագրողի դիտարկմանը, որ գլխավոր մասնագետ ընտրելիս մյուս մասնագետներից չեն հարցնում, բժիշկներից մեկն ասաց՝ ուրիշ շատ արյունաբաններ իրենց մոտ են գնում:

Կենտրոնի բակում հավաքված բոլոր բժիշկների պահանջը նույնն էր: Շատերը կարևորեցին նախքան նշանակում անելը ոլորտի մասնագետների հետ քննարկելը, նրանց կարծիքը հաշվի առնելը: Նրանք նշեցին՝ պատրաստվում են իրենց ձայնը լսելի դարձնել: Ոմանք շեշտեցին՝ անակնկալի են եկել, գուցե, իրենք համաձայն են այդ որոշմանը, պարզապես պետք էր իրենց էլ տեղյակ պահել:

Բժիշկներից ոմանք փաստեցին՝ վերջին 10 տարիների ընթացքում մանկական արյունաբանությունը նահանջ չի ապրել:

ՀՀ առողջապահության նախարարության գլխավոր արյունաբան է նշանակվել Սամվել Դանիելյանը: Մամուլում լուրեր էին շրջանառվում՝ նախկին գլխավոր արյունաբան Սմբատ Դաղբաշյանն իրականում մասնագիտությամբ արյունաբան չի եղել: Դաղբաշյանը շարունակում է ղեկավարել Յոլյանի անվան արյունաբանական կենտրոնը:

Լրահոս
Պաշտպանության նախարարի պաշտոնակատարը հաջողված է համարում «1000 դրամների նախագիծը» ՊՆ-ն բնակարան կտրամադրի շուրջ 1400 զորացրված զինծառայողի ՊՆ-ն կատարել է ՀՀ զինված ուժերի համար կործանիչների գնման ընտրությունը. Դավիթ Տոնոյան ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի նշանակման հարցով նեղ ֆորմատով քննարկումներ են տեղի ունեցել. Տոնոյան Սամբիստները երեք մեդալ նվաճեցին աշխարհի առաջնությունում Այս պահին Ժիրայր Սեֆիլյանը Հայաստանի քաղաքացի չէ, հետևաբար չի մասնակցի ընտրություններին. խոսնակ Սեւան համայնքի ղեկավարի գործունեության 2 տարին գնահատվել է արդյունավետ Արցախում առաջին անգամ պետբյուջեի եկամուտները կգերազանցեն ծախսերին. Ֆինանսների նախարար Արմեն Աշոտյանի կածիքով՝ ՀՀԿ-ի ներկայությունը հաջորդ խորհրդարանում անհրաժեշտ է երկրի քաղաքական համակարգին ԱԺ արտահերթ ընտրություններում «Լուսավոր Հայաստան» կուսակցության համամասնական ցուցակի երկրորդ համարը կլինի Մանե Թանդիլյանը Սիմոն Մարտիրոսյանի հաջորդ նպատակը Տոկիոյի Օլիմպիական խաղերն են Բակո Սահակյանն աշխատանքային խորհրդակցություն է հրավիրել Ծանրամարտի Հայաստանի թիմերը ժամանեցին հայրենիք ԱԺ փոխնախագահի խորհրդականը՝ թեկնածու ՀՀԿ-ից Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է ԱԺ-ն կքննարկի հանքարդյունաբերության ոլորտի թափանցիկության հարցը Պեսկովը հաստատել է Պուտինի ու Թրամփի հանդիպումը Գագիկ Ղալաչյանը նշանակվել է Ղազախստանում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովը դրական եզրակացություն տվեց 2019թ. պետական բյուջեի նախագծին Արմեն Աշոտյանը ռեյտինգային ընտրակարգով կառաջադրվի Էրեբունի, Կենտրոն, Նուբարաշեն և Նորք-Մարաշ վարչական շրջաններում ՕՐՎԱ ԽՈՐՀՈՒՐԴԸ: Նոյեմբերի 12 Ծանրորդ Գոռ Մինասյանը դարձավ աշխարհի առաջնության փոխչեմպիոն Անցնող շաբաթվա ընթացքում հակառակորդը հրադադարի ռեժիմը խախտել է ավելի քան 120 անգամ Արոնյանը շարունակում է առաջատար մնալ Կալկաթայում Բակո Սահակյանը հետևել է մի շարք զորամասերի ներգրավմամբ մարտավարական զորավարժությունների ընթացքին «Մենք» դաշինքը հավակնում է լինել իշխանությունների գլխավոր ընդդիմախոսը Արտակ Զեյնալյանը ԱԺ արտահերթ ընտրություններին կառաջադրվի ռեյտինգային ընտրակարգով ԵԱՀԿ մշտական խորհրդի նիստին ներկայացվել է ԼՂ հակամարտության կարգավորման հարցում ՀՀ դիրքորոշման կարևոր կետերը Ադրբեջանը կփակի Շվեդիայում, Նորվեգիայում և Ֆինլանդիայում իր դեսպանությունը Երևանում կկառուցվի 250 մեգավատ հզորությամբ և ամենաէժան էլեկտրաէներգիան տրամադրող նոր ՋԷԿ «Մենք» դաշինք՝ խորհրդարանական ընտրություններին ընդառաջ (Տեսանյութ) Զանգակատուն գյուղի ուղղությամբ ադրբեջանական զինված ուժերը որևէ նոր տեղաշարժ չեն ունեցել. Արծրուն Հովհաննիսյան Նորվեգիան կփակի Բաքվում իր դեսպանատունը ու նորը կբացի Թբիլիսիում Մակրոնն ու Թրամփը քննարկել են եվրոպական տարածաշրջանի անվտանգությանն առնչվող հարցեր Սիրիայում գրոհայինները սպանել են կառավարական բանակի զինծառայողների Թրամփը Կալիֆորնիան ընդգրկած հրդեհների համար մեղադրել է տեղական իշխանություններին «Ադրբեջանական լրատվամիջոցը խեղաթյուրում է իմ խոսքերը». «Bellingcat»-ի հոդվածագիր Չեմպիոնությունս նվիրում եմ հայերին և Հայաստանին. Սիմոն Մարտիրոսյան Արցախի նախագահը ոստիկանության պետի տեղակալ է նշանակել Թուրքական ռազմաբազայում պայթյուն է տեղի ունեցել
Խմբագրի ընտրություն
website by Sargssyan