Օնիկ Գասպարյանը նշանակվել է զինված ուժերի գլխավոր շտաբի պետի առաջին տեղակալ

Օնիկ Գասպարյանը նշանակվել է զինված ուժերի գլխավոր շտաբի պետի առաջին տեղակալ

ԵՐԵՎԱՆ, 18 ՀՈՒՆԻՍԻ, Times.am: Հայաստանի Հանրապետության նախագահի հրամանագրով Օնիկ Գասպարյանը նշանակվել է զինված ուժերի գլխավոր շտաբի պետի առաջին տեղակալ: Այս մասին տեղեկացրին ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից:

«Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը` համաձայն Սահմանադրության 133-րդ հոդվածի 1-ին մասի, ինչպես նաև «Պետական կառավարման համակարգի մարմինների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 6-րդ մասի.

Օնիկ Գասպարյանին նշանակել զինված ուժերի գլխավոր շտաբի պետի առաջին տեղակալ»,- ասված է ՀՀ նախագահի հրամանագրում:

Հետևեք մեզ նաև Telegram-ում