Մանվել Գրիգորյանին պատկանող տարածքում պահվող վագրը տեղափոխվում է Երևանի կենդանաբանական այգի

Մանվել Գրիգորյանին պատկանող տարածքում պահվող վագրը տեղափոխվում է Երևանի կենդանաբանական այգի

ԵՐԵՎԱՆ, 18 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր, Երկրապահների միության նախագահ Մանվել Գրիգորյանին պատկանող տարածքում պահվող վագրը տեղափոխվում է Երևանի կենդանաբանական այգի: Վայրի բնության և հուշարձանների պահպանության հիմնադրամի կողմից տեսանյութ է հրապարակել, որտեղ երևում է, թե ինչպես են մասնագետները քնեցնում վագրին և մոտեցնում ավտոմեքենային:

Ավելի վաղ, Երևանի կենդանաբանական այգին պատրաստակամություն է հայտնել աջակցել ԱԺ պատգամավոր Մանվել Գրիգորյանին պատկանող տարածքում պահվող վայրի կենդանիներին մասնագիտացված համապատասխան վայր անվտանգ տեղափոխելու գործում:

 

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում