ԱԺ արտահերթ նիստ. օրակարգում Մանվել Գրիգորյանին անձեռնմխելիությունից զրկելու հարցն է. ՈւՂԻՂ

ԱԺ արտահերթ նիստ. օրակարգում Մանվել Գրիգորյանին անձեռնմխելիությունից զրկելու հարցն է. ՈւՂԻՂ

ԵՐԵՎԱՆ, 19 ՀՈՒՆԻՍԻ, Times.am: Ազգային ժողովում մեկնարկել է ՀՀ կառավարության հրավիրած արտահերթ նիստը: Նիստի օրակարգում է Ազգային ժողովի ՀՀԿ խմբակցության պատգամավոր Մանվել Գրիգորյանին անձեռնմխելիությունից զրկելու հարցը:

Մանվել Գրիգորյանին անձեռնմխելիությունից զրկելու մասին հարցի քննարկումից հետո խորհրդարանը կքննարկի կառավարության ներկայացրած մի շարք օրենսդրական նախաձեռնություններ, որոնց քննարկման համար արտահերթ նիստի հրավիրման մասին հայտնի էր դարձել ավելի վաղ, մասնավորապես «Կուտակային կենսաթոշակների մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենսդրական նախաձեռնությունը, «Բարեգործության մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին օրենքի նախագիծը և այլն:

Հետևեք մեզ նաև Telegram-ում