Մանվել Գրիգորյանը շարքային դավաճան է, «մարադյոր է». Նաիրա Զոհրաբյան

Մանվել Գրիգորյանը շարքային դավաճան է, «մարադյոր է». Նաիրա Զոհրաբյան

ԵՐԵՎԱՆ, 19 ՀՈՒՆԻՍԻ, Aysor.am: Ազգային ժողովի «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանի կարծիքով, Ազգային ժողովի պատգամավոր, Մանվել Գրիգորյանը «շարքային մարադյոր է»։

Նրա համար տարօրինակ է՝ ինչպես է զինվորին հասանելիք սնունդն ու իրերը հայտնվել նրա ամառանոցում։

«Բացահայտումներ լինելու են, և մենք պետք է ստանանք բոլոր հարցերի պատասխանը՝ ինչպե՞ս եղավ, որ ապրիլյան պատերազմի ժամանակ դպրոցների կողմից առաջնագիծ ուղարկված արկղերը հայտնվել մարադյոր Մանվելի, այդ շարքային դավաճանի առանձնատանը», – այսօր ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարեց Նաիրա Զոհրաբյանը։

Նրա խոսքով՝ իրավապահ համակարգն իր անելիքը գիտի։

«Մենք ընդամենը պետք է պահանջենք, որ այս կեղտոտ, այս զզվելի պատմության դերակատարները ստանան իրենց պատիժը», – ասաց Զոհրաբյանը։

Անդրադառնալով Հանրապետական կուսակցության երեկվա դիրքորոշմանը, Զոհրաբյանն ասաց, որ ՀՀԿ-ն իրեն դիրքորոշորում է որդեգրել։ Ես կարծում եմ, որ մի հարցում՝ անկախ մեր քաղաքական դիրքորոշումներից, մենք համազգային կոսենսուս ունենք՝ զինվորի հացը գողացողներին համարել պետական դավաճան»։

Հետևեք մեզ նաև Telegram-ում