ՀՀԿ-ն կողմ կքվեարկի Մանվել Գրիգորյանին անձեռնմխելիությունից և ազատությունից զրկելու միջնորդություններին

ՀՀԿ-ն կողմ կքվեարկի Մանվել Գրիգորյանին անձեռնմխելիությունից և ազատությունից զրկելու միջնորդություններին

ԵՐԵՎԱՆ, 19 ՀՈՒՆԻՍԻ, Times.am: Ազգային ժողովի ՀՀԿ խմբակցությանը կողմ կքվեարկի նույն խմբակցության պատգամավոր Մանվել Գրիգորյանին անձեռնմխելիությունից և ազատությունից զրկելու միջնորդություններին: Ազգային ժողովի արտահերթ նիստի ընթացքում այս մասին հայտարարեց Ազգային ժողովի ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը: «Մենք հայտարարում ենք, որ, հարգելով անմեղության կանխավարկածը, չենք խոչընդոտելու քննությանը, կողմ ենք քվեարկելու երկու միջնորդություններին»,- նշեց Բաղդասարյանը:

Նա շեշտեց, որ պետք է հետևողական լինեն նախաքննության և դատավարության ողջ ընթացքին: «Դատախազի ներկայացրած մեղադրանքները, եթե կհաստատվեն, օրենքի ամբողջ խստությամբ հանցագործություն կատարողները պետք է պատժվեն: Դա անբեկանելի է: Պետք է նշեմ, որ հանցանք կատարողները չպետք է պաշտպանվեն՝ անկախ իրենց անցյալից, անկախ իրենց ձեռքբերումներից, անկախ իրենց զբաղեցրած դիրքից: Մեր դիրքորոշում սա է, և մենք հետևողական ենք լինելու»,- եզրափակեց Բաղդասարյանը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում