Մանվել Գրիգորյանի քրեական գործով այլ կասկածյալներ ևս կան. Արթուր Դավթյան

Մանվել Գրիգորյանի քրեական գործով այլ կասկածյալներ ևս կան. Արթուր Դավթյան

ԵՐԵՎԱՆ, 19 ՀՈՒՆԻՍԻ, Times.am: Ազգային ժողովի պատգամավոր Մանվել Գրիգորյանի նկատմամբ հարուցված քրեական գործով կան այլ կասկածյալներ ևս, որոնք առաջիկայում հարցաքննության են կանչվելու: Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում այս մասին ասաց ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը: «Այս պահին կան անձինք, ում նկատմամբ հետապնդում իրականացվում է: «Ձեռքբերված տվյալները վկայում են մեծաթիվ անձանց ներգրավվածության մասին»,- նշեց նա:

Նախաքննությունը շարունակվում է, բացահայտված ցանկացած անձ կստանա համարժեք իրավական գնահատական:

Անդրադառնալով շրջանառվող խոսակցություններին, թե առաջիկայում կարող է ձերբակալվել նաև Մանվել Գրիգորյանի կինը՝ Արթուր Դավթյանն ընդգծեց, որ նրա ընտանիքի որոշ անդամներ ինչ-որ գործողություններում ներգրավված են եղել, ինչին համապատասխան գնահատական կտրվի:

Հետևեք մեզ նաև Telegram-ում